Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում հասել է մի բանի, որին չի կարողացել հասնել ամերիկյան որևէ այլ վարչակազմ

Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում հասել է մի բանի, որին չի կարողացել հասնել ամերիկյան որևէ այլ վարչակազմ

Tue, 11 Aug 2026 11:20:41 +0400


Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է.

«Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում հասել է մի բանի, որին մինչ նրան չի կարողացել հասնել ամերիկյան որևէ այլ վարչակազմ՝ սկսած 1991թ։ Խոսքը Կենտրոնական Ասիան Հարավային Կովկասի միջոցով Եվրոպային կապելու գաղափարի և Միջին Միջանցքի մասին է, ինչպես նաև՝ Հայաստանը գլոբալ մատակարարման շղթաներին միացնելու հեռանկարի մասին: Այս նախաձեռնությունը Վաշինգտոնի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ ստեղծում է անխափան հաղորդակցային ուղիներ՝ շրջանցելով Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը։ Այս գաղափարը նոր չէ, սակայն իրացման այս փուլին երբեք չի հասել:

Պարզ է, որ այստեղ էական է ժամանակի գործոնը և նախագիծը պետք է հնարավորինս արագ կյանքի կոչել: Հենց դրանով է պայմանավորված այն, որ այս գործընթացում էապես նվազեցված է վաշինգտոնյան բյուրոկրատիայի դերը։ Փաստորեն, արվում է ամեն ինչ, որպեսզի նախագիծը հնարավորինս արագ կյանքի կոչվի, և դրա առաջխաղացման ճանապարհին Վաշինգտոնի վարչական համակարգում լրացուցիչ խոչընդոտներ չառաջանան՝ ազդելով ծրագրի իրականացման ժամանակացույցի վրա։

Խոսքը վերաբերում է թե՛ Պետդեպարտամենտին, որտեղ որոշումների կայացման գործընթացը հաճախ կարող է դանդաղ լինել, թե՛ Ազգային անվտանգության խորհրդին, որտեղ նույնպես որոշումները և մշակվող սցենարները կարող են բավականին երկար տևել։ Հիմա այս խոչընդհոտները փաստացի չկան: Երկու մրցակից կառույցներն էլ ղեկավարում է Ռուբիոն և որոշումները, ինչպես ես նկատում եմ, բավականին արագ են կայացվում՝ գոնե այս նախագծի մասով:

Այս համատեքստում կարևոր է անդրադառնալ նաև Կոնստանտին Սոկոլովի նշանակմանը, որի շուրջ տարաբնույթ մեկնաբանությունների պակաս չեղավ։ Նրա նշանակումը պետք է դիտարկել հենց նույն ռազմավարական համատեքստում։ Սոկոլովը բավականին լավ է ճանաչում Հայաստանի բիզնես միջավայրը՝ թե՛ դրա դրական, թե՛ բացասական կողմերը։ Սակայն այստեղ կարևոր է, որ նրա նշանակումը ևս տեղավորվում է բյուրոկրատիան կրճատելու տրամաբանության մեջ։ Նա ունի ուղիղ կապ Թրամփի վարչակազմի առանցքային դեմքերի հետ և TRIPP-ի և ամբողջ նախագծի իրականացման գործընթացում օգտվելու է վարչակազմի անմիջական և անվերապահ աջակցությունից:

Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան–ԱՄՆ լարված հարաբերությունները։ Վերջիվերջո, TRIPP-ը Իրանի սահմանին ամենամոտը գտնվող ամերիկյան ռազմավարական նախագիծն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հետևաբար սա որոշ անհանգստություններ կարող է ստեղծել ամերիկյան կողմի մոտ, մանավանդ այս լարված փուլում, ինչի հետևանքով ծրագրի կյանքի կոչումը կարող է դանդաղել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

5 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

6 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

6 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

6 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

6 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

6 ժամ ago