Տեսչական մարմինը հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ

Տեսչական մարմինը հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ

Tue, 11 Aug 2026 11:24:43 +0400


Տեղեկացնում ենք, որ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով սահմանվում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ։

Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա առևտրի ընթացքում արգելվում է՝
• պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու առկայությունը,
• պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման հետևյալ արտադրատեսակների վաճառքն ու առկայությունը՝
• տարաներ,
• ափսեներ,
• բաժակներ,
• բաժակի կափարիչներ,
• գդալներ,
• պատառաքաղներ,
• դանակներ,
• ըմպելու և խառնելու ձողիկներ։
Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։

Օրենքով բացառություն է սահմանվել՝
• կշռափաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային պարկերի,
• երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերի,
• ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված կափարիչով պլաստիկ տարաների համար։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն՝ նախատեսվում է վարչական պատասխանատվություն։

Հորդորում ենք նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Ձեր գործունեությունը 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։
Անհրաժեշտ տեղեկատվությունն առավել մանրամասն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պաշտոնական կայքէջ կամ զանգահարելով 85 20 հեռախոսահամարով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱԺԻՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

6 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

7 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

7 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

7 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

7 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

7 ժամ ago