Պաշտպանության կողմը ամբողջությամբ հերքում է վերոնշյալ հայտարարություններում արված պնդումները

Պաշտպանության կողմը ամբողջությամբ հերքում է վերոնշյալ հայտարարություններում արված պնդումները

Tue, 11 Aug 2026 12:08:06 +0400


ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆԸ
———
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի կողմից օգոստոսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հնչեցված հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը։

Քննչական մարմնի ներկայացուցչի կողմից հանրությանը ներկայացված այն պնդումները, թե Անդրանիկ Թևանյանը, իբր, 622.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանել և փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի, ինչպես նաև այն, թե այդ փաստաթուղթը նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը, չեն համապատասխանում իրականությանը։

Մասնավորապես, նման փաստական հանգամանքներ որևէ անձի առաջադրված մեղադրանքում առկա չեն, իսկ քրեական վարույթի նյութերում դրանց վերաբերյալ հաստատող ապացույցներ չկան։ Ուստի պաշտպանության կողմը ամբողջությամբ հերքում է վերոնշյալ հայտարարություններում արված պնդումները։

Միաժամանակ, նման կերպ չհաստատված տեղեկությունների հրապարակային ներկայացումը ստեղծում է հրապարակային կանխակալություն, քանի որ հանրության մոտ ենթադրյալ հանցանքի կատարված լինելու և անձանց մեղավորության վերաբերյալ ձևավորվում է դիրքորոշում, որը չի հիմնավորվում քրեական վարույթի նյութերով։

Ուստի հորդորում ենք քննչական մարմնին հարգել անմեղության կանխավարկածը և հանրությանը չներկայացնել որպես հաստատված փաստ այնպիսի տեղեկություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին ներկայացված մեղադրանքներին և քրեական վարույթի նյութերին, այլև կարող են ձևավորել նրանց մեղավորության վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք։

Պաշտպանության կողմը հետագայում ևս իր դիրքորոշումը կներկայացնի բացառապես օրենքով սահմանված դատավարական ընթացակարգերի շրջանակում` պահպանելով ինչպես իր դատավարական պարտականությունները, այնպես էլ իր վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության պարտականությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առանց Զելենսկու․ Թրամփն անցել է լուրջ «գրոհի»

Առանց Զելենսկու․ Թրամփն անցել է լուրջ «գրոհի» Fri, 16 Oct 2026 09:30:47 +0400 Ուկրաինայում հակամարտության…

13 րոպե ago

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել Fri, 16 Oct 2026 09:15:49 +0400 Օրերս…

28 րոպե ago

Հայի կարճատեսություն

Հայի կարճատեսություն Fri, 16 Oct 2026 09:00:15 +0400 Այնպիսի տպավորություն է, թե հայ ժողովրդի եւ…

44 րոպե ago

«Հրապարակ». Մի անգամ այդ ծրագիրը խափանվել է, պետք է երկրորդ անգամ խափանենք

«Հրապարակ». Մի անգամ այդ ծրագիրը խափանվել է, պետք է երկրորդ անգամ խափանենք Fri, 16 Oct…

59 րոպե ago

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը Fri, 16 Oct 2026 08:20:24 +0400 Մինչ Նիկոլ Փաշինյանը…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել Fri, 16 Oct 2026 08:15:10 +0400 Հոկտեմբերի 9-ին Իջեւանի Սպարտակ…

1 ժամ ago