«Հրապարակ». Որ ասի՝ տեսեք, թե ինչ ճնշումների տակ եմ, այս պահին չեմ կարող ոչ մի լուրջ քայլ անել դեպի ԵՄ

«Հրապարակ». Որ ասի՝ տեսեք, թե ինչ ճնշումների տակ եմ, այս պահին չեմ կարող ոչ մի լուրջ քայլ անել դեպի ԵՄ

Tue, 11 Aug 2026 12:45:26 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Հարվարդի համալսարանի Քենեդու անվան պետական կառավարման դպրոցի գիտաշխատող, Գլոբալ զարգացման կենտրոնի գիտաշխատող եւ Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին պաշտոնյա Դավիթ Գրիգորյանն է։

– Մինչ Փաշինյանը պնդում է, թե հիմա, առավել քան երբեւէ, Հայաստանն ինքնիշխան է եւ ինքնուրույն է որոշումներ կայացնում, Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել եւ, ցավոք, հասնել դրանց կատարմանը։ Ամենաօրակարգայինը, թերեւս, սահմանադրության փոփոխության պահանջն է, որին փաշինյանական ռեժիմն արդեն համաձայնել է՝ սեփական «փաթեթավորմամբ», թե դա մենք վաղուց էինք ծրագրել։

– Դժվար է ինչ-որ բան կանխատեսել, քանի որ, առնվազն, ինչ վերաբերում է հայկական կողմին, հարցը լուծվել է ոչ թե Փաշինյանի կամքից կախված, այլ հայ ժողովրդի համբերության բաժակը լցնելու պարագայում։ Իսկ թե ինչքան դա կտեւի, դժվար է կանխատեսել։ Փաշինյանի պարագայում, կարծում եմ, նա շարունակելու է իր ազգադավ գործունեությունը Բուլգակովի հանրաճանաչ Շարիկով հերոսի համառությամբ՝ վստահաբար, այլեւս ոչնչի առաջ չկանգնելով։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա ակնհայտ միտում կա՝ արագացնելու գործընթացը, որովհետեւ մարդիկ շտապում են․ թե՛ Իրանի եւ թե՛ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի հետաքրքրությունը Իսրայելի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի համար կտրուկ նվազում է, եւ դրա հետ միասին նվազում են նաեւ լծակները Հայաստանի վրա օգտագործելու։

– Ռուսաստանն իր հերթին, ի դեմս նախագահ Պուտինի, պահանջում է ԵՄ-ԵԱՏՄ հարցով հնարավորինս արագ կողմնորոշվել եւ հանրաքվե անցկացնել։ Մեր կառավարության ղեկավարը շարունակում է բացառիկ համառությամբ քաղաքական «շպագատ» իջնել՝ հավաստիացնելով ԵԱՏՄ-ին հավատարմության մասին։ Ի՞նչ է սա նշանակում։

– Անկեղծ ասած, Պուտին-Փաշինյան երկխոսությունն ինչ-որ տեղ զվարճալի է դառնում․ նախ, Ռուսաստանը Փաշինյանին մայիսին՝ ընտրություններից առաջ հրավիրվում է Մոսկվա՝ հայ ժողովրդի համար ականջահաճո բաներ ասելու ու նրանց բոլորին, որոնք նույն ժողովրդի կողմից կարող էին ընկալվել որպես պրոռուսական։ Իսկ ընտրություններից հետո մի շարք փնթի մեթոդների միջոցով, ներառյալ՝ պատժամիջոցները, եւ տարատեսակ ձեւերով հավաստիացումներ պահանջելով Փաշինյանից, որ չգնա դեպի ԵՄ, որն իրականում երբեք էլ նրա ծրագրերի մեջ չէր մտել, հիմա պարզապես հնարավորություն են տալու Փաշինյանին՝ ասելու Եվրամիությունում, թե տեսեք` ինչպիսի ճնշումների տակ եմ եւ ժամանակավոր ոչ մի լուրջ քայլ չեմ կարողանալու անել այդ ուղղությամբ։ Այնպես որ, թատրոն է, եւ իրոք դժվար է լինելու Փաշինյանին այդ «շպագատը» շարունակել։ Շատ շուտ ակնհայտ կդառնա, որ վերադառնալու է Մոսկվա, եւ այդքանով մեր եվրոպական գործընկերների ունեցած հույսերը հօդս են ցնդելու։

– Զուգահեռաբար, ԵՄ-ն տարատեսակ միջոցներով գայթակղում է Հայաստանին․ դրամաշնորհներ ու ֆինանսական աջակցություն է խոստանում` Կրեմլի ազդեցությունից հեռացնելու դիմաց։ Որքանո՞վ է Արեւմուտքին կամ միացյալ Եվրոպային հաջողվում հասնել դրան․ պատկերը, կարծես, այլ է ստացվում։

– Ինչպես ասացի, մեր եվրոպական գործընկերները շուտով կհամոզվեն, որ այն ամենը, ինչ Փաշինյանն ու իր ռեժիմը խոստանում էին իրենց, իրականում ոչ մի հիմք չունի եւ երբեւիցե չի էլ ունեցել։ Պարզապես դա խաղ էր, որ պետք էր խաղալ։ Եվ նրանց (եվրոպացի գործընկերների՝ խմբ․) գործողությունները, ցավոք, որոնք, իբր թե, ուղղված էին Հայաստանին Ռուսաստանից «պոկելուն», բերեցին նրան, որ ամրապնդեցին Փաշինյանի ավտորիտար կառավարությունը։ Հուսամ, որ այդ հասկանալուց հետո կտրուկ կփոխվեն նրանց գործելակերպն ու գործիքակազմը Հայաստանի Հանրապետության հանդեպ, եւ հարցեր կբարձրացվեն թե՛ կեղծված ընտրությունների եւ թե՛ ժողովրդավարության դեմ բոլոր ոտնձգությունների վերաբերյալ, որոնցով Փաշինյանը հայտնի է արդեն ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արեւմուտքում։

– Մոսկվայում մտադիր են լրջորեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը, ՌԴ ԱԴԾ-ն էլ պնդում է, թե Եվրոպան եւ Արեւմուտքը դրդում են Երեւանին՝ խզել կապերը Ռուսաստանի, այդ թվում նաեւ՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հետ։ Որքանո՞վ է սա վտանգավոր։

– Ես բացարձակ սա վտանգավոր չեմ համարում։ Փաշինյանից ավելի «լավ գործակալ» եւ «գործիք» Ռուսաստանի համար՝ իր շահերն այս տարածաշրջանում առաջ տանելու առումով, չի եղել եւ չի կարող լինել։ Այս ամենն ուղղված է՝ պարզապես հնարավորություն տալու Փաշինյանին՝ արդարանալու իր եվրոպական գործընկերների առաջ, որ, կրկնում եմ, թե տեսեք-տեսեք՝ ինչ ճնշումների տակ եմ եւ այս պահին չեմ կարող ոչ մի լուրջ քայլ կատարել դեպի ԵՄ։ Սա է, կարծում եմ, ամբողջ խաղը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախկին պրոդյուսերը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Նախկին պրոդյուսերը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Thu, 24 Sep 2026 19:00:21 +0400 Նյու-Յորքի դատարանը…

5 րոպե ago

Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ

Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ Thu, 24 Sep 2026…

14 րոպե ago

ՏԻՄ ընտրությունների նախօրյակ

ՏԻՄ ընտրությունների նախօրյակ Thu, 24 Sep 2026 18:45:31 +0400 Ձուկը գլխից է հոտում, Հայաստանը՝ կենտրոնական…

20 րոպե ago

Ծնողներին սպանողի նկատմամբ մահապատիժ չի պահանջել

Ծնողներին սպանողի նկատմամբ մահապատիժ չի պահանջել Thu, 24 Sep 2026 18:30:01 +0400 Լոս-Անջելեսի շրջանային դատախազ…

36 րոպե ago

Հրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբան

Հրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբան Thu, 24 Sep 2026 18:27:17…

38 րոպե ago

Պատերազմով չհաջողվեց, փորձում է ոչնչացնել տնտեսապես

Պատերազմով չհաջողվեց, փորձում է ոչնչացնել տնտեսապես Thu, 24 Sep 2026 18:15:25 +0400 ԱՄՆ-ն, չկարողանալով Իրանին…

50 րոպե ago