Ու՞ր է 57 քառ. կմ-ն

Ու՞ր է 57 քառ. կմ-ն

Tue, 11 Aug 2026 12:59:26 +0400


ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ պաշտոնական թվերի տարբերությանը։

Պատգամավորը նշել է, որ տարիներ շարունակ քննարկվում է Հայաստանի սահմանների և տարածքի ճշգրիտ չափի հարցը։ Նրա խոսքով՝ 1979 և 1980 թվականներին հրապարակված խորհրդային հանրագիտարաններում Հայաստանի տարածքը ներկայացված է 29 800 քառակուսի կիլոմետր։

Խաչատրյանը հետաքրքրվել է, թե երբ է շրջանառության մեջ հայտնվել Հայաստանի տարածքի 29 743 քառակուսի կիլոմետր ցուցանիշը՝ ընդգծելով, որ երկու թվերի միջև կա 57 քառակուսի կիլոմետր տարբերություն։

Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել է, որ այդ փոփոխության կոնկրետ ամսաթիվը նշել չի կարող։ Միաժամանակ նա նշել է, որ անկախ Հայաստանի դասագրքերում արդեն իսկ օգտագործվում է 29 743 քառակուսի կիլոմետր ցուցանիշը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ

Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ Sun,…

10 րոպե ago

Ընտրությունների առաջին տվյալները

Ընտրությունների առաջին տվյալները Sun, 29 Nov 2026 20:28:36 +0400 Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի մի շարք…

12 րոպե ago

Հայտնի են Կապան համայնքի ընտրությունների նախնական տվյալները

Հայտնի են Կապան համայնքի ընտրությունների նախնական տվյալները Sun, 29 Nov 2026 20:25:35 +0400 Կապան համայնքի…

15 րոպե ago

Կյանքի ու մահվան հարց է սրանց Սահմանադրությունը տապալելը․ Իշխանյան

Կյանքի ու մահվան հարց է սրանց Սահմանադրությունը տապալելը․ Իշխանյան Sun, 29 Nov 2026 20:16:25 +0400…

24 րոպե ago

Ո՛չ ճնշումները, ո՛չ սպառնալիքները, ո՛չ շանտաժը չեն կարող ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից․ Յոլյան

Ո՛չ ճնշումները, ո՛չ սպառնալիքները, ո՛չ շանտաժը չեն կարող ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից․ Յոլյան Sun,…

34 րոպե ago

Հավատարիմ եմ մնալու իմ սկզբունքներին․ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագծի օգտին

Հավատարիմ եմ մնալու իմ սկզբունքներին․ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագծի օգտին Sun, 29 Nov 2026…

36 րոպե ago