Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

Ու՞ր է 57 քառ. կմ-ն

Ու՞ր է 57 քառ. կմ-ն

Tue, 11 Aug 2026 12:59:26 +0400


ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ պաշտոնական թվերի տարբերությանը։

Պատգամավորը նշել է, որ տարիներ շարունակ քննարկվում է Հայաստանի սահմանների և տարածքի ճշգրիտ չափի հարցը։ Նրա խոսքով՝ 1979 և 1980 թվականներին հրապարակված խորհրդային հանրագիտարաններում Հայաստանի տարածքը ներկայացված է 29 800 քառակուսի կիլոմետր։

Խաչատրյանը հետաքրքրվել է, թե երբ է շրջանառության մեջ հայտնվել Հայաստանի տարածքի 29 743 քառակուսի կիլոմետր ցուցանիշը՝ ընդգծելով, որ երկու թվերի միջև կա 57 քառակուսի կիլոմետր տարբերություն։

Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել է, որ այդ փոփոխության կոնկրետ ամսաթիվը նշել չի կարող։ Միաժամանակ նա նշել է, որ անկախ Հայաստանի դասագրքերում արդեն իսկ օգտագործվում է 29 743 քառակուսի կիլոմետր ցուցանիշը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

63.4% աճ՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային բեռնափոխադրումներու՞մ

63.4% աճ՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային բեռնափոխադրումներու՞մ Wed, 02 Sep 2026 11:00:57 +0400 Ռուսաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով