Երեքշաբթի , 11 Օգոստոսի 2026

Եկեղեցական որ առաջնորդներն են դատվել պատմության ընթացքում

Եկեղեցական որ առաջնորդներն են դատվել պատմության ընթացքում

Tue, 11 Aug 2026 15:45:34 +0400


Օգոստոսի 6-ին մենարկեց Հայ ժողովրդի նորագույն պատմության թերեւս ամենաաննախադեպ ու ամոթալի գործընթացներից մեկը՝ դատական գործի քննությունն ընդդեմ Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ վեց եպիսկոպոսների։ 1991 թվականի անկախացումից հետո թերեւս նույնիսկ մղձավանջային երազում դժվար էր պատկերացնել այն, ինչն այսօր իրականություն է։ Այն թերեւս կարելի է համեմատել Խորեն 1-ին Մուրադբեկյան կաթողիկոսին խորհրդային ՊԱԿ գործակալների կողմից խեղդամահ անելու հետ։ Վստահ ենք, որ թեման կշարունակի գտնվել հանրային-քաղաքական օրակարգում։ Վստահ ենք նաեւ, որ հանրային կարծիքն իր հիմնական մասով բացասական կլինի։

Փորձենք հետադարձ հայացք նետել անցյալին ու ներկայացնել քրիստոնեության պատմության ընթացքում առավել հայտնի դեպքերից մի քանիսը, երբ կաթողիկոսները, պատրիարքները կամ պապերը կանգնել են դատարանի առաջ։ Ի սկզբանե նշենք, որ քրիստոնեության պատմության մեջ նման դեպքերը երկու խմբի են բաժանվում՝ երբ եկեղեցականները կանգնում են եկեղեցական դատարանի առաջ, այսինքն՝ երբ եկեղեցապետին կամ բարձրաստիճան հոգեւորականին դատել են այլ բարձրաստիճան հոգեւորականներ` կրոնադավանական խնդիրների պատճառով, եւ երբ եկեղեցապետերը կամ բարձրաստիճան կղերականները կանգնել են աշխարհիկ դատարանի առաջ, այսինքն՝ երբ նրանց դատել է պետական իշխանությունը, այնպիսի հանցանքների համար, որոնք ավելի շատ աշխարհիկ-պետական իրավունքի ոլորտին են դասվել։

Առաջին ամենաակնառու դեպքը, երբ եկեղեցապետը կանգնել է դատարանի առաջ, եղել է հեռավոր 5-րդ դարում՝ 431 թվականին։ Եկեղեցական ատյանի առաջ է կանգնել Կոստանդնուպոլսի պատրիարք Նեստորը։ Նա դարձել էր եկեղեցական-դավանական վեճի հարուցող, որը պատճառ էր դարձել Եփեսոսում 3-րդ Տիեզերաժողովի գումարման համար։ Ժողովը քննարկել է Նեստորի ուսմունքը Հիսուս Քրիստոսի վերաբերյալ եւ մեղադրել է նրան եկեղեղական պահանջները խախտելու մեջ։ Դատավարությունն ավարտվել է նրանով, որ Նեստորը զրկվել է Կոստանդնուպոլսի պատրիարքական Աթոռից, զրկվել է եկեղեցականի կարգից։ Եփեսոսի ժողովի վավերագրերն ուղղակիորեն ասում են այն մասին, որ ժողովը նրա հանդեպ եպիսկոպոսական կարգից զրկելու որոշում է կայացրել։ Սակայն նկատենք, ու սա շատ կարեւոր է, որ Նեստորի դատավարությունը պետական քրեական դատավարություն չէր՝ ժամանակակից տերմինաբանությամբ ասած։ Նեստորը դատվել է եկեղեցական ատյանի կողմից, դատապարտվել եկեղեցական ժողովի կողմից եւ ոչ թե պետական դատարանի։

451 թվականին՝ Նեստորի դատավարությունից քսան տարի անց, եկեղեցական պատկառելի ատյանի առաջ է կանգնել Ալեքսանդրիայի պատրիարք Դիոսկորոս Ալեքսանդրացին։ Քաղկեդոնի ժողովը, որը փաստացի դառնում է նրա համար դատական ատյան, նրան մեղադրում է եկեղեցական կանոնների խախտման եւ ժողովական կանոնների հանդեպ ցուցաբերած անհնազանդության մեջ։ Նա եւս պաշտոնազրկվում է։

Եթե Նեստորի դատավարությունը եկեղեցադավանաբանական հիմք ուներ, ապա Դիոսկորոս Ալեքսանդրացու դատավարությունը, ըստ Օքսֆորդի համալսարանի հետազոտող Ֆոլքեր Մենցեի, պետք է դիտարկել ավելի շատ եկեղեցաքաղաքական իշխանության համար պայքարի համատեքստում։ Ըստ ամենայնի, սա ցույց է տալիս, որ արդեն 5-րդ դարում աստիճանաբար պետական-քաղաքական իշխանությունները փորձել են միջամտել եկեղեցական ներքին գործերին՝ ներառյալ նաեւ դավանաբանական նրբությունների հետ կապված հարցերին, եւ փորձել են իրենց շահերին ու նպատակահարմարություններին դրանք ծառայեցնել։ Սա իր հերթին կրոնաեկեղեցական բովանդակության խնդիրն ուռճացրել ու դարձրել է հակամարտություն, որն աստիճանաբար ստացել է քաղաքական երանգավորում ու, ի վերջո, դարձել դատավարություն ընդդեմ եկեղեցապետի կամ բարձրաստիճան եկեղեցականի։
Այլ խոսքով ասած՝ Հայաստանում սկսված հակաեկեղեցական արշավն իր բնույթով հին է այնքան, որքան Եկեղեցին, եւ Հայաստանի գործող իշխանությունները, ըստ էության, հին դարերի կամ միջնադարյան ժամանակաշրջանի վաղուց մոռացված ավանդույթներն են վերակենդանացրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

1700 տարվա եկեղեցական պատմության ունեցող կառույցում բարեփուխմներ են անու՞մ

1700 տարվա եկեղեցական պատմության ունեցող կառույցում բարեփուխմներ են անու՞մ Fri, 07 Aug 2026 16:02:55 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով