Քաղաքական անկարողության գինը վճարելու են Հայաստանի քաղաքացիներն ու տնտեսությունը

Քաղաքական անկարողության գինը վճարելու են Հայաստանի քաղաքացիներն ու տնտեսությունը

Wed, 12 Aug 2026 13:01:58 +0400


Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ։ Առաջիկայում հնարավոր են ոչ միայն հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումների ընդլայնում, այլև միգրացիոն վարչարարության խստացում, գազի մատակարարման պայմանների վերանայում, լոգիստիկ խնդիրներ և ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշման ուժեղացում։

Ոչ ոք չի պնդում, որ այս բոլոր զարգացումներն անխուսափելիորեն տեղի են ունենալու։ Սակայն պատասխանատու պետությունը պարտավոր է պատրաստվել ոչ միայն ցանկալի զարգացումներին, այլև ցանկացած անբարենպաստ սցենարի։

Մինչդեռ գործող իշխանությունը երկիրը հասցրել է ռազմավարական անորոշության։ Մի կողմից հայտարարում է եվրոպական ինտեգրման մասին՝ չունենալով ԵՄ անդամակցության առաջարկ, պաշտոնական հայտ կամ տնտեսական անցման ծրագիր, մյուս կողմից պնդում է, որ ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում։ Սա այլևս պարզապես անհավասարակշիռ արտաքին քաղաքականություն չէ, այլ վտանգավոր և անպատասխանատու ինքնահոս։
Հայաստանին այսօր անհրաժեշտ են՝
* արտահանման սահմանափակումների ազդեցության ամբողջական հաշվարկ և տուժող արտադրողների պաշտպանության ծրագիր,
* Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների կարգավիճակի օրինականացման և նրանց հնարավոր վերադարձի կառավարման համակարգ,
* գազի ու էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացման և հնարավոր գնային շոկերի կառավարման սցենարներ,
* նոր շուկաների հասանելիության և արտահանման իրական դիվերսիֆիկացման գործնական ծրագիր,
* ԵՄ–ԵԱՏՄ հնարավոր երկընտրանքի տնտեսական, սոցիալական և անվտանգային հետևանքների հրապարակային գնահատում։
Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ իշխանության քարոզչական կարգախոսների ազդեցությամբ։ Սակայն ինքնիշխան քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ են պետական կարողություն, մասնագիտական հաշվարկ և պատասխանատվություն։

Գործող իշխանության վարքագիծը մինչ այժմ ցույց է տվել հենց դրանց բացակայությունը։ Իսկ այդ քաղաքական անկարողության գինը վճարելու են Հայաստանի քաղաքացիներն ու տնտեսությունը։

Դավիթ Անանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ոստիկանությանը սիրաշահելու հերթական նախագիծը

Ոստիկանությանը սիրաշահելու հերթական նախագիծը Thu, 13 Aug 2026 21:15:07 +0400 Ժամանակ առ ժամանակ ոստիկանության ծառայողներին…

11 րոպե ago

Չի բացառվում Կուբայում ռազմական գործողություններ իրականացնեն

Չի բացառվում Կուբայում ռազմական գործողություններ իրականացնեն Thu, 13 Aug 2026 21:00:06 +0400 Միացյալ Նահանգների Թրամփի…

26 րոպե ago

Ինչ ունեցվածքով է պաշտոնը լքում Արմեն Գրիգորյանը

Ինչ ունեցվածքով է պաշտոնը լքում Արմեն Գրիգորյանը Thu, 13 Aug 2026 20:45:46 +0400 Այսօր Անվտանգության…

40 րոպե ago

Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհ

Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհ Thu, 13 Aug 2026 20:30:48 +0400 Միացյալ Նահանգների…

55 րոպե ago

«Նոայի» համար ամեն ինչ կորոշվի այսօր

«Նոայի» համար ամեն ինչ կորոշվի այսօր Thu, 13 Aug 2026 20:14:15 +0400 ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի…

1 ժամ ago

Զանգվածային թունավորում Ադրբեջանում

Զանգվածային թունավորում Ադրբեջանում Thu, 13 Aug 2026 20:00:09 +0400 Զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել Ադրբեջանի…

1 ժամ ago