Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ է հիմա կատարվում

Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ է հիմա կատարվում

Wed, 12 Aug 2026 13:23:37 +0400


Նայում եմ փաշինյանական իշխանության՝ իբր պատգամավորների ելույթները 9-րդ գումարման ապալեգիտիմ խորհրդարանում և արդեն հազարերորդ անգամ գիտակցում եմ, որ մեր երկրում իրավիճակը բոլոր առումներով գլորվում է դեպի կատարյալ քայքայում։
Ո՛չ, հիմա չեմ քննարկելու փաշինյանականների այն պնդումները, թե Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան։
Ամենայն հարգանքով, նրանց հետ այս թեմայով վիճելն ուղղակի հիմարություն է։ Սա մոտավորապես նույնն է, ինչ վիճել այն մասին, որ երկրագունդը քառակուսի է կամ մածունը՝ սև։

Ես հիմա այլ բանի մասին եմ։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես են ներկայիս իշխանություններն ու նրանց թուրքասեր մեդիա-զուռնաչիները մշտապես գոռում, թե, իբր, ինչո՞ւ է այս ընդդիմությունը հղում անում ադրբեջանցիներին և անտեսում իշխանության ուղերձները։
Յաաա, հասկանալի չէ՞։ Պատճառը պարզ է։ Որովհետև այն, ինչ ասում, խոստանում կամ հիմնավորում է փաշինյանական իշխանությունը, միշտ կամ գեղեցիկ փաթեթավորված սուտ է դուրս գալիս, կամ՝ կոպիտ, անտաշ խաբեություն։
Իսկ մեր թշնամիների խոսքերն ինչ-որ տարօրինակ կերպով անընդհատ վերածվում են իրականության։
Եվ ահա այս համատեքստում թշնամին կրկին անկեղծացել է և տվել բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ, որոնց մասին ներկայիս իշխանությունները կամ լռում էին, կամ կրկին մեզ ներկայացնում էին աղավաղված տեսքով։
Այսպիսով, Հայաստանի իշխանությունների լավագույն բարեկամը և միաժամանակ հայ ժողովրդի թշնամին՝ ոմն Ալիևը, բառացիորեն հայտարարել է, որ Բաքուն ունի նախագծեր, որոնք նախատեսում են Զանգեզուրի միջանցքի ավելի լայն օգտագործում (օ՜, իսկ TRIPP-ն ո՞ւր մնաց)։

Ավելին, փաշինյանական իշխանության լավագույն բարեկամը և միաժամանակ հայերի մարդասպան Ալիևը հայտարարել է, որ երբ ինքը հնչեցրեց Զանգեզուրի միջանցքի նախաձեռնությունը, այդ միջանցքի իրականացումը դիտարկում էր շատ ավելի լայն շրջանակներում։ (Հիշեցնեմ՝ խոսքը Հայաստանի ինքնիշխան տարածքների մասին է)։
Պարզվում է՝ Ադրբեջանն ունի Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծ, և Հայաստանում արդեն եղել են ադրբեջանցի մասնագետներ (!!!!!!!!!!!), որոնք տեղում ԱՐԴԵՆ չափումներ են կատարել էլեկտրահաղորդման գծերի կառուցման համար։
Ավելին, Հայաստանի իշխանությունների լավագույն բարեկամ և միաժամանակ հայ ժողովրդի թշնամի Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը իր վաղեմի երազանքն է եղել։ Փաշինյանական իշխանությունների լավագույն բարեկամ և հայ ժողովրդի թշնամի Ալիևը պնդում է, որ Ադրբեջանը վստահորեն շարժվում էր դեպի Զանգեզուրի միջանցքի ստեղծումը և արդեն մոտեցել է դրա իրականացմանը։

Եվ այսպես, ի՞նչ իմացանք փաշինյանական իշխանությունների լավագույն բարեկամ և հայ ժողովրդի թշնամի Ալիևի հայտարարությունից․

1. Փաստացի, իբր հայ-ամերիկյան TRIPP նախագծի մասին բոլոր հեքիաթները պարզապես քող են՝ Զանգեզուրի միջանցքի նախագիծն իրականացնելու համար։
2. Հայաստանի իշխանությունների լավագույն բարեկամ և հայ ժողովրդի թշնամի Ալիևը պնդում է, որ Հայաստանում եղել են ինչ-որ ադրբեջանցիներ, որոնք ինչ-որ չափումներ են կատարել Սյունիքի տարածքում։
3. Փաշինյանական իշխանությունների լավագույն բարեկամ և միաժամանակ հայ ժողովրդի թշնամի Ալիևը գոհունակ դեմքով արձանագրում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի նպատակը՝ Զանգեզուրի միջանցքը, շուտով իրականացվելու է։
4. Փաշինյանական իշխանության լավագույն բարեկամ և հայ ժողովրդի թշնամի Ալիևը բացարձակապես հղում չի տալիս Հայաստանի ինքնիշխանությանը և այն իրավունքին, որ Հայաստանն ինքնուրույն որոշի՝ ինչ, ինչպես և որտեղ կառուցել Հայաստանի տարածքում, այլ տանտիրոջ վստահությամբ խոսում է Հայաստանի տարածքում ինչ-որ նախագծերի մասին։
Եվ որպեսզի ևս մեկ անգամ կանխեմ իշխանամետ և թրքասեր քարոզիչների, ֆեյքերի և նրանց խոսող գլուխների ճիչերն ու աղաղակները (հիշեցնեմ, որ խոսքը գնում է պրոթուրքական հինգերորդ շարասյան ներկայացուցիչների մասին, որոնք հաստատվել են իշխանամերձ հայկական լրատվամիջոցներում) ևս մեկ անգամ ընդգծեմ այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են չնկատել, թե ինչպես է թուրք-ադրբեջանական էքսպանսիան սողոսկում իրենց տուն. այն ամենը, ինչ հայ ժողովրդի թշնամիները ներկայիս հայկական իշխանությունների օրոք ասում են Հայաստանի տարածքի նկատմամբ իրենց ծրագրերի և մտադրությունների մասին, իրականություն է դառնում, իսկ այն ամենը, ինչ ասում են փաշինյանական իշխանությունները, միշտ պարզվում է, որ սուտ է։
Այստեղ էլ նույնն է․ դուք կարող եք որքան ուզում եք, ում հետ ուզում եք, ինչ փաստաթղթեր և պայմանագրեր ուզում եք ստորագրել TRIPP-ի վերաբերյալ, բայց ձեր սիրելի բարեկամ և միաժամանակ հայ ժողովրդի թշնամի Ալիևը բառացիորեն ծաղրում է ձեզ՝ Հայաստանի՝ Սյունիքով անցնող ճանապարհը ներկայացնելով որպես Զանգեզուրի միջանցք։ Ավելի ճիշտ՝ նա ծիծաղում է հայ ժողովրդի վրա։
Իսկ հիմա հարց նրանց, ովքեր դեռ չեն կորցրել մտածելու ունակությունը.
Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն շնորհակալ է Պուտինին․ ու՞մ են ազատել ռուսական բանտից

ԱՄՆ-ն շնորհակալ է Պուտինին․ ու՞մ են ազատել ռուսական բանտից Wed, 12 Aug 2026 17:00:10 +0400…

6 րոպե ago

Դուստրը այրել է բնակարանը, որտեղ մայրը քնած է եղել

Դուստրը այրել է բնակարանը, որտեղ մայրը քնած է եղել Wed, 12 Aug 2026 16:53:15 +0400…

12 րոպե ago

ԱԺ-ում Կաթողիկոսի «ընտրությունը» շարունակվում է

ԱԺ-ում Կաթողիկոսի «ընտրությունը» շարունակվում է Wed, 12 Aug 2026 16:45:58 +0400 Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական օրակարգից…

20 րոպե ago

«Կտրել» և գողացել են Պուտինի կիսանդրու գլուխը

«Կտրել» և գողացել են Պուտինի կիսանդրու գլուխը Wed, 12 Aug 2026 16:30:31 +0400 Դանիական Օրհուս…

35 րոպե ago

Ինձ համար ցավալի փաստն այն է, որ չկարողացա հրաժեշտ տալ երկնքի բաժին դարձած հորս

Ինձ համար ցավալի փաստն այն է, որ չկարողացա հրաժեշտ տալ երկնքի բաժին դարձած հորս Wed,…

44 րոպե ago

Ինչպես են դատել մահացած Պապին

Ինչպես են դատել մահացած Պապին Wed, 12 Aug 2026 16:15:56 +0400 Եկեղեցապետների եւ բարձրաստիճան եկեղեցականների…

50 րոպե ago