«Հրապարակ». 45 դպրոցներում այս տարի կանցնեն «Արհեստական բանականություն» առարկան

«Հրապարակ». 45 դպրոցներում այս տարի կանցնեն «Արհեստական բանականություն» առարկան

Wed, 12 Aug 2026 13:45:05 +0400


Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ որոշ ավագ դպրոցներում եւ անգամ համալսարաններում արդեն մտցվել է «Արհեստական բանականություն» առարկան։ Փորձեցինք ավագ դպրոցների տնօրեններից, բուհերից պարզել, թե ինչպես է դասավանդվում առարկան, ինչ ծրագրերի ու ձեռնարկների հիման վրա։

Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում ասաց․ «Ծրագիրը մեզ մոտ արդեն 3 տարի է՝ ներդրված է եւ այս տարի էլ շարունակվում է։ Ուսումնասիրում են խորացված հանրահաշիվ, որը մի փոքր տարբերվում է ընդհանուր ծրագրից։ 10-րդ դասարանի 2-րդ կիսամյակից աշակերտներն անցնում են արհեստական բանականություն։ 12-րդ դասարանում արդեն արհեստական բանականությամբ նախագծեր են իրականացնում։ Շատ լավ ու հետաքրքիր ծրագիր է»։ Ծրագրի դժվարությունների առումով տնօրենը նշեց, որ հեշտ չէ սովորել այս ծրագրով, բայց «սովորողները շատ ոգեւորված են, դա կարող եմ ասել ե՛ւ աշակերտների, ե՛ւ ծնողների, ե՛ւ դպրոցի անունից»։

Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի տնօրենն էլ մեզ հայտնեց, որ այս պահին դեռ նման դասընթաց իրենք չունեն, եւ տեղեկություն չունի՝ իրենց դպրոցում արդյոք մտցվելո՞ւ է «Արհեստական բանականություն» առարկան։ Այժմ գործում է միայն խմբակ, իսկ առանձին առարկա, որպես այդպիսին, չկա դեռեւս։
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը դպրոցում «Արհեստական բանականություն» առարկան ներդնելու կապակցությամբ ընդգծում է․ «Իմ կարծիքը շատ դրական է, որովհետեւ աշխարհի շատ երկրներում ներդրված է այդ առարկան, եւ Հայաստանը հետեւում է միջազգային փորձին։ Այստեղ միակ խնդիրն այն է, որ այն մասնագետները, որոնք դասավանդում են, այդ պրոֆեսիոնալ պատրաստվածությունն ունենան, վերապատրաստումներ անցնեն։ Սա է միակ խնդիրը։ Աշակերտներին շատ բան է տալու այն, չէ՞ որ արհեստական բանականությունը մեր կյանքի մասն է եւ, բնականաբար, աշակերտներին կօգնի ինչպես մասնագիտական կողմնորոշման հարցում, այնպես էլ իրենց ապագա կյանքում»։

Կապ հաստատեցինք Եվրոպական համալսարանի հետ, որտեղ անգամ բաժին կա առանձնացված` արհեստական բանականություն։ IT մասնագիտության մեջ է մտնում, անցնում են անգլերեն, մաթեմատիկա։ Միայն բակալավրիատում են անցնում այս առարկան, մագիստրատուրայում չկա։

Մենք ԿԳՄՍ նախարարություն գրավոր հարցում էինք արել, թե որտեղ է ներդրվել «Արհեստական բանականություն» առարկան, ինչ ծրագրերի ու ձեռնարկների հիման վրա է ուսուցումն իրականացվում, ովքեր են դասավանդում եւ այլն:

Մեր հարցին պատասխանել են. «Արհեստական բանականության՝ կրթական համակարգ մուտքն անխուսափելի է, ուստի ավագ դպրոցներում ներդրված են արհեստական բանականության ուսուցման ծրագրեր, որոնց շրջանակներում երեխաները խորապես ուսումնասիրում են խորացված մաթեմատիկա, ծրագրավորման լեզուներ, արհեստական բանականություն, ինչը մեծապես նպաստում է նրանց մասնագիտական կողմնորոշմանը եւ թվային գրագիտության բարձրացմանը։ Մասնավորապես, «ԱԲ սերունդ» եւ STEP.ai ծրագրերը միտված են դպրոցականների մոտ ԱԲ-ի հիմնարար գիտելիքների, ստեղծարար մտածողության եւ տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը, ինչպես նաեւ նպաստում են ԱԲ գործիքների անվտանգ, պատասխանատու եւ արդյունավետ կիրառման մշակույթի ձեւավորմանը։ Ծրագրերի շահառուներն ընտրվում են այն ուսումնական հաստատություններից, որոնք դիմել են ծրագրում ներգրավվելու համար եւ ունեն համապատասխան մասնագետներ եւ տեխնիկական հագեցվածություն: Ծրագրերին մասնակցությունն իրականացվում է կամավորության սկզբունքով՝ սովորողներն իրենք են դիմում՝ ծրագրում ներգրավվելու նպատակով: Իրականացվում են նախնական թեստավորում եւ տարեվերջյան գնահատում, որից հետո որոշվում է սովորողի՝ վերոնշյալ գերազանցության ծրագրերին հետագա մասնակցության հնարավորությունը:

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից դեռեւս 2023 թվականից, սկզբում՝ ՀՀ 7 մարզի 15 ավագ դպրոցում: 2025-2026թթ. ուսումնական տարում ընդլայնվել է ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը՝ հասցվելով 26-ի՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը: Ակնկալվում է, որ 2026-2027 ուստարում «ԱԲ սերունդ» ծրագրում կընդգրկվի մինչեւ 45 դպրոց:

STEP.ai գիտության եւ տեխնոլոգիայի կրթական ծրագիրն իրականացնելու նպատակով (խմբակի տեսքով) 2024թ. հոկտեմբերի 5-ին ստորագրվել է հուշագիր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի եւ ՏՀՏ գործատուների միության միջեւ: 2024-2025 թթ. ուսումնական տարվա ընթացքում փորձնական ծրագիրն իրականացվել է մի շարք ուսումնական հաստատություններում: 2025-2026 թթ. խմբակի ծրագիրն իրականացվում է Երեւան քաղաքի եւ ՀՀ մարզերի 15 դպրոցում: Հետագայում նախատեսվում է «Արհեստական բանականություն» առարկան հասանելի դարձնել ՀՀ բոլոր դպրոցների սովորողների համար: «Արհեստական բանականություն» առարկան դասավանդվում է 10-12-րդ դասարաններում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված ուսումնական նյութերով: «Արհեստական բանականություն» առարկային հատկացվող դասաժամերի քանակը միասնական չէ եւ կախված է դրա կազմակերպման ձեւաչափից։ Եթե այն իրականացվում է որպես առանձին ուսումնական առարկա, ապա ժամաքանակը սահմանվում է համապատասխան ուսումնական պլանով, իսկ եթե իրականացվում է խմբակի կամ արտադասարանական գործունեության ձեւաչափով, ապա այն որոշվում է տվյալ ծրագրի եւ հաստատության կողմից՝ գործող կարգավորումների շրջանակում: Դասավանդվում է ԹԳՀԳ առարկայի (Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն) ուսուցիչների եւ համապատասխան որակավորում ունեցող կամ վերապատրաստում անցած մասնագետների կողմից»:

Շուշան Սարիկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սահմանադրությունը մեր ծննդականն է, հասնենք 35 տարեկանի՝ վառե՞նք

Սահմանադրությունը մեր ծննդականն է, հասնենք 35 տարեկանի՝ վառե՞նք Wed, 12 Aug 2026 15:01:04 +0400 Latest…

10 րոպե ago

Կիևում պայթյուններ են․ տեղի բնակիչներն ահաբեկված են

Կիևում պայթյուններ են․ տեղի բնակիչներն ահաբեկված են Wed, 12 Aug 2026 15:00:54 +0400 Օգոստոսի 12-ի…

10 րոպե ago

Սա ամոթ ու զավեշտ է

Սա ամոթ ու զավեշտ է Wed, 12 Aug 2026 14:39:48 +0400 Ամոթ ու զավեշտ Ընդդիմությունն…

31 րոպե ago

0% հարկ` փոքր բիզնեսի համար. «Ուժեղ Հայաստանը» օրինագիծ կներկայացնի ԱԺ

0% հարկ` փոքր բիզնեսի համար. «Ուժեղ Հայաստանը» օրինագիծ կներկայացնի ԱԺ Wed, 12 Aug 2026 14:37:13…

34 րոպե ago

#Ուղիղ․ ԱԺ-ում քննարկում են Հայկ Ֆարմանյանի թեկնածության հարցը

#Ուղիղ․ ԱԺ-ում քննարկում են Հայկ Ֆարմանյանի թեկնածության հարցը Wed, 12 Aug 2026 14:31:49 +0400 Latest…

39 րոպե ago

Պուտինի կոշտ նախազգուշացումը

Պուտինի կոշտ նախազգուշացումը Wed, 12 Aug 2026 14:30:32 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է,…

40 րոպե ago