ԱՄՆ ազդեցիկ վերլուծական կենտրոնում քննարկվել են Հայաստանի առաջնահերթությունները. Դեսպան Նարեկ Մկրտչյանի այցը Hudson Institute

ԱՄՆ ազդեցիկ վերլուծական կենտրոնում քննարկվել են Հայաստանի առաջնահերթությունները. Դեսպան Նարեկ Մկրտչյանի այցը Hudson Institute

Wed, 12 Aug 2026 13:44:32 +0400


ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը այցելել է Վաշինգտոնի ազդեցիկ քաղաքագիտական և հետազոտական կենտրոններից մեկը՝ Hudson Institute (Հադսոնի ինստիտուտ)։

Այցի շրջանակներում դեսպան Մկրտչյանը ծավալուն զրույց է ունեցել ինստիտուտի Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի (Michael Doran) հետ։

Քննարկման առանցքում են եղել.
• Հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգային հարցերը,
• Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումները,
• Տնտեսական, քաղաքական և անվտանգային ոլորտներում փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում դեսպան Նարեկ Մկրտչյանը կարևորել է ԱՄՆ առաջատար «վերլուծական կենտրոնների» հետ ակտիվ երկխոսությունը, ինչը հնարավորություն է տալիս ամերիկյան փորձագիտական և քաղաքական շրջանակներին ներկայացնել Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունները։

1961 թվականին հիմնադրված Hudson Institute-ը Վաշինգտոնում գործող ԱՄՆ ամենահեղինակավոր անկախ վերլուծական կենտրոններից մեկն է։ Ինստիտուտն ունի զգալի ազդեցություն ԱՄՆ արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության և միջազգային հարաբերությունների ձևավորման վրա։ Այն ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ վարչակազմի, Կոնգրեսի և որոշում կայացնող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նշենք, որ Նարեկ Մկրտչյանը 2025 թվականի օգոստոսի 27-ից զբաղեցնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Մինչ դիվանագիտական առաքելությունը ստանձնելը, նա զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ ակտիվորեն ներգրավված լինելով նաև միջազգային ու երկկողմ համագործակցության ծրագրերում։

ՀԳ Հիշեցնենք, որ այս լուսանկարները, որտեղ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն առանց գուլպաների է, օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացրեց՝ որպես դիվանագիտական էթիկայի խախտում։ Այնուամենայնիվ, դեսպանատունը հարկ է համարել տարածել հաղորդագրություն՝ կից լուսանկարներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Կարո՞ղ եմ արձանագրել, որ ընդդիմությունը կողմ է քվեարկելու, որ գնանք հանրաքվեի

«Հրապարակ»․ Կարո՞ղ եմ արձանագրել, որ ընդդիմությունը կողմ է քվեարկելու, որ գնանք հանրաքվեի Wed, 11 Nov…

21 րոպե ago

Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով

Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Wed, 11…

29 րոպե ago

Մա՞րդ եք, թե՞ կենդանի

Մա՞րդ եք, թե՞ կենդանի Wed, 11 Nov 2026 09:00:09 +0400 Մենք չենք ասում` մարդիկ հանկարծամահ…

36 րոպե ago

«Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից

«Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Wed, 11 Nov 2026 08:45:20…

51 րոպե ago

«Հրապարակ»․ Աշոտյանն առաջարկում է Փաշինյանին մտցնել «Մագնիցկու ցուցակ»

«Հրապարակ»․ Աշոտյանն առաջարկում է Փաշինյանին մտցնել «Մագնիցկու ցուցակ» Wed, 11 Nov 2026 08:20:16 +0400 «Ուժեղ…

1 ժամ ago

«Հրապարակ». ՔՊ-ի պատանդն է դարձել

«Հրապարակ». ՔՊ-ի պատանդն է դարձել Wed, 11 Nov 2026 08:15:50 +0400 «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել…

1 ժամ ago