Ավինյան, վերընտրվելու շանսը՝ զրո

Ավինյան, վերընտրվելու շանսը՝ զրո

Wed, 12 Aug 2026 17:45:40 +0400


Վատ է, երբ քաղաքապետը չի ուզում վերընտրվել այդ պաշտոնում: Դիցուք՝ Տիգրան Ավինյանը: Եկեք իրեն հարցնենք՝ պարոն Ավինյան, իսկի մտքովդ անցնո՞ւմ է նորից քաղաքապետ ընտրվել: Կասի՝ մտքովս շատ բան է անցնում, բայց ինչպե՞ս ընտրվեմ, երբ տվածս ոչ մի խոստում չեմ կատարել: Խնդրեմ՝ վատ քաղաքապետ, բայց ազնիվ մարդ: Հետո էլ ասում եք՝ ՔՊ-ում ազնիվ մարդիկ չկան:

Անձամբ ինձ Ավինյանը խոստացել էր, որ ինչ ասեմ՝ կանի: Ես իրեն շատ բան եմ ասել, իհարկե, գուցե նաև «պերեբարշչիտ» եմ արել, բայց նա իմ ասածներից ոչինչ չի արել: Մենք նույնիսկ պայմանավորվել էինք, որ Երևանը պետք է դառնա աշխարհի ամենահարմար քաղաքը բնակության համար: Հակառակն է տեղի ունեցել: Երևանում այսօր ապրել հնարավոր չէ: Փոշի, կեղտ, աղտոտ օդ, տրանսպորտային կոլապս, քանդուքարափ արված փողոցներ, անմխիթար վիճակում հայտնված քաղաքային տրանսպորտ, ոչնչացման եզրին հասած կանաչ տարածքներ: Այսքանից հետո էլ դեռ շարունակյում են փոշի անել, աղտոտել օդը, քանդել փողոցները, դժվարացնել քաղաքային տրանսպորտի աշխատանքը, ծառեր կտրել ու չորացնել: Ավինյանը ե՞րբ է այս ամենը վերականգնելու, պիտի վերընտրեն, որ վերականգնի, չէ՞: Բայց մարդիկ հո էշ չե՞ն: Հասկացանք, մարդիկ էշ-էշ Նիկոլ են ընտրում… Բա Ավինյանի՞ն որպես ինչ ընտրեն:

Բոլորիդ հրավիրում եմ Ազատության պողոտա՝ «Հաղթանակ» զբոսայգուց բարձրանալու, շատ չէ, մինչև «Լամբադա» կամուրջ: Երթևեկելի հատվածը քանդել են անաստված ձևով: Հարցնում ես՝ ասում են ոռոգման ջրագիծ ենք անցկացնում: Դուք այս բանուկ պողոտայում շինաշխատանքներ կատարելու ժամուպատարագ չունե՞ք, պարոն Ավինյան, այս խցանումները չե՞ք տեսնում, այս փոշին ու կեղտը, որ ամռան տապին հանել եք օդ, քաղաքաշինության ո՞ր օրենքով եք արել, ինչո՞ւ արդեն խճալցված փոսերը չեք ասֆալտում, պարոն քաղաքապետ:

Ես քանիցս մեր ընթերցողին պատմել եմ, թե սրանք ինչպես են ոչնչացրել Երևանի բուսաբանական այգին: Իմ գրելուց հետո նույնիսկ Նիկոլն է այցելել այգի, իր աչքով տեսել համոզվել ու, որքանով ինձ հայտնի է, «կլիզմա» արել Ավինյանին: Հիմա նոր վերակացու են նշանակել, որ փրկի իրավիճակը: Նորը փոխվարչապետ է…

Այսօր, գրելով Ազատության պողոտայում տեղի ունեցող անաստվածության մասին, հույս ունեմ, որ Ավինյանը կամ գոնե Նիկոլը կբարեհաճեն գալ այստեղ և իրենց աչքով տեսնել այն, ինչ արել են մեր քաղաքի թերևս ամենաբարեկարգ պողոտայում: Բնակիչներն ուղղակի ընդվզման եզրին են: Նրանցից շատերն, ախր, իրենք են բարեկարգել իրենց շենքի առջևի մայթերն ու ծաղկանոցները, ջրել, մշակել, բուժել հիվանդ ծառերը: Եվ հիմա իրենց աչքի առաջ ամեն ինչ չորացել է, որովհետև նախկին ոռոգման համակարգը, ընդհուպ կաթիլային ոռոգման հնարավորությամբ, Ավինյանի քանդարարության պատճառով չի գործում: Աշուն չեկած՝ տերևաթափ է սկսվել, կանաչ տարածքների վրա դրած փոշին սանտիմետրերի հաստության է հասնում: Խցանված հատվածում անիմաստ կանգնած տրանսպորտի արձակած ծխի ու գազերի մասին էլ չեմ խոսում, որ բաց պատուհաններից ուղղակի լցվում է մարդկանց ննջարաններ: Պարոն Ավինյան, քեզ որևէ մեկը խնդրե՞լ էր Ազատության պողոտայում ոռոգման խողովակաշար անցկացնել: Բա եթե չեն խնդրել, ինչո՞ւ ես մարդկանց գլխին այս էշի հարսանիքը սարքել:

Եվ ինչո՞ւ միայն Ազատության պողոտայում: Գրիբոյեդովի, Տիգրան Մեծի, Մհեր Մկրտչյան, Խանջյան, Պռոշյան, Հանրապետության փողոցներ, Վերնիսաժ… Քանդելու այս ի՞նչ մարմաջ է մտել մեջները: Իսկ վերջը չի երևում:

Լուսանկարները՝ Ազատության պողոտայից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի կռվե´ք Արարատ լեռան հետ

Մի կռվե´ք Արարատ լեռան հետ Wed, 12 Aug 2026 19:14:58 +0400 Latest news from Secure…

9 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Wed, 12 Aug 2026 19:13:17 +0400 Վարչապետ…

11 րոպե ago

Դերասանուհին բազմոցին նստած մահացել է

Դերասանուհին բազմոցին նստած մահացել է Wed, 12 Aug 2026 19:00:44 +0400 Մոսկվայում 72 տարեկանում մահացել է…

23 րոպե ago

ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում

ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում Wed, 12 Aug 2026 18:45:26 +0400 Մայր բուհի…

39 րոպե ago

Հրատապ դիմում ընդդիմադիր ուժերին․ Սա արցախցիների արժանապատվության հարցն է

Հրատապ դիմում ընդդիմադիր ուժերին․ Սա արցախցիների արժանապատվության հարցն է Wed, 12 Aug 2026 18:34:16 +0400…

50 րոպե ago

ՌԴ քաղաքացիների համար կսահմանեն վիզային ռեժիմ

ՌԴ քաղաքացիների համար կսահմանեն վիզային ռեժիմ Wed, 12 Aug 2026 18:30:05 +0400 Սերբիան հետեւելով Չեռնոգորիայի…

54 րոպե ago