«Հրապարակ». Ում են արտահանձնում օտարերկրյա քաղաքացիներին. ինչի մասին էր խոսում Մատվիենկոն

«Հրապարակ». Ում են արտահանձնում օտարերկրյա քաղաքացիներին. ինչի մասին էր խոսում Մատվիենկոն

Thu, 13 Aug 2026 09:45:50 +0400


Օրերս Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ հաճախակիացել են Հայաստանում երրորդ երկրների խնդրանքով ՌԴ քաղաքացիների ձերբակալության եւ արտահանձնման դեպքերը, եւ զգուշացրել, որ, ի պատասխան այս ոչ բարեկամական պահվածքի, Ռուսաստանը կարող է հորդորել իր քաղաքացիներին` չայցելել Հայաստան։ Այս մասին նա ասել էր ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով տվյալներ տրամադրել ՌԴ քաղաքացիների արտահանձնումների վերաբերյալ, ինչին ի պատասխան, դատախազությունից հայտնել էին, որ առանձին երկրների մասով վիճակագրություն չի վարվում, բայց մեզ տրամադրել են ընդհանրական տվյալներ՝ նախորդ տարիների վերաբերյալ։

Ըստ այդմ՝ Գլխավոր դատախազությունը 2025 թվականին օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացել է քրեական հետապնդման նպատակով անձանց հանձնման մասին 82 միջնորդություն, որից բավարարվել է 26-ը, մերժվել՝ 7-ը, վերադարձվել՝ 6-ը, 8 միջնորդություն ուղարկվել է արդարադատության նախարարություն, 35 միջնորդություն գտնվում է քննարկման փուլում:

2024 թվականին օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից քրեական հետապնդման նպատակով անձանց հանձնման մասին ստացված 73 միջնորդություններից (2023 թվականին՝ 54) բավարարել է 18-ը, մերժվել՝ 11-ը, թողնվել է առանց քննարկման 2-ը, վերադարձվել՝ 4-ը, 8 միջնորդություն ուղարկվել է արդարադատության նախարարություն, իսկ 30 միջնորդություն գտնվում է քննարկման փուլում:

Դատախազությունից հրաժարվեցին առավել մանրամասն տվյալներ փոխանցել, թե որ երկրներից են ստացվել միջնորդությունները, արտահանձնման պահանջները որ երկրների քաղաքացիներին են վերաբերում եւ այլն: Այդ տվյալներից միայն հասկանալի կդառնար, թե որքանով են արդարացված ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի դժգոհությունները: 2025 թվականին բավարարված, այսինքն` արտերկրի իրավապահներին արտահանձնված 26 միջնորդությունից թե քանիսն է վերաբերել ՌԴ քաղաքացիներին, մեզ չասացին: Թեեւ եթե անգամ 1 քաղաքացու արտահանձնել են, եւ դրանում քաղաքական մոտիվ է եղել, եւ այդ անձին առաջադրված մեղադրանքը պայմանավորված է եղել Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությամբ, ապա դա դատապարտելի պահվածք է, որը լրացուցիչ լարվածություն կարող է առաջացնել երկու երկրների` Հայաստանի եւ Ռուսաստանի առանց այն էլ լարված հարաբերություններում:

ՀՀ դատախազությունից մեզ հայտնեցին նաեւ, որ միջնորդությունների ուսումնասիրությունը երկարատեւ իրավական պրոցես է, որի ժամանակ մի շարք գործընթացներ են իրականացվում, այդ թվում ուսումնասիրվում են փաստաթղթերը, դատական ակտերը։ Գլխավոր դատախազությունն առաջնորդվում է «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայով, ինչպես նաեւ՝ տեղական օրենսդրության պահանջներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հրկիզել են Կրթության նախարարության շենքը

Հրկիզել են Կրթության նախարարության շենքը Thu, 15 Oct 2026 22:30:50 +0400 Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բողոքի…

6 րոպե ago

2PAC-ի գործով մեղադրյալը դատապարտվել է ցմահ ազատազրկման

2PAC-ի գործով մեղադրյալը դատապարտվել է ցմահ ազատազրկման Thu, 15 Oct 2026 22:23:15 +0400 Ավազակախմբի նախկին…

14 րոպե ago

«Կատաստրոֆիկ անհեթեթություն». երկրպագուները խիստ քննադատել են նոր «Նարնիա» ֆիլմի թրեյլերը

«Կատաստրոֆիկ անհեթեթություն». երկրպագուները խիստ քննադատել են նոր «Նարնիա» ֆիլմի թրեյլերը Thu, 15 Oct 2026 22:15:20…

22 րոպե ago

Արամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումը

Արամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումը Thu, 15 Oct 2026 22:12:35 +0400…

25 րոպե ago

Մինչեւ տարեվերջ բանակին կտրամադրեն հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ

Մինչեւ տարեվերջ բանակին կտրամադրեն հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ Thu, 15 Oct 2026 22:00:12 +0400 Պենտագոնի ղեկավար…

37 րոպե ago

Սելին Դիոնի՝ 1998 թվականի «Օսկարի» կերպարով Բարբի տիկնիկ է թողարկվել

Սելին Դիոնի՝ 1998 թվականի «Օսկարի» կերպարով Բարբի տիկնիկ է թողարկվել Thu, 15 Oct 2026 21:45:56…

51 րոպե ago