Կլքի Սպիտակ տան խոսնակի պաշտոնը, բայց Թրամփն առանց գործ չի թողնի
Thu, 13 Aug 2026 10:00:16 +0400

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը օգոստոսի վերջին կհեռանա իր պաշտոնից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մեր Սպիտակ տան հրաշալի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, իմ ամենահուսալի օգնականներից մեկը, ամսվա վերջին կհեռանա իր պաշտոնից՝ իր հրաշալի երեխաների և ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար։
Ես լիովին հասկանում և հարգում եմ այս որոշումը», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։
Ըստ Թրամփի՝ Լևիթը կդառնա իր հիմնական ոչ հաստիքային խորհրդականներից մեկը և ազդեցիկ դեմք Հանրապետական կուսակցությունում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր