«Ձեռքերս ու խիղճս մաքուր են, ես եմ ասել դիմի». Ավետիս Առաքելյանը՝ իրավապահներին դիմած 74-ամյա կնոջ բողոքի մասին

«Ձեռքերս ու խիղճս մաքուր են, ես եմ ասել դիմի». Ավետիս Առաքելյանը՝ իրավապահներին դիմած 74-ամյա կնոջ բողոքի մասին

Thu, 13 Aug 2026 14:22:26 +0400


Տեղեկություն է տարածվել, որ 74-ամյա մի թոշակառու կին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանի և քաղաքապետարանի ևս երկու պաշտոնյաների դեմ։ Տեղեկացանք, որ Քաղաքացու բողոքն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ քաղաքացին պնդում է, թե իբր կեղծվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ստորագրությունը, ինչի հետևանքով իրեն պատկանող 450 քառակուսի մետր հողատարածքից 50 քմ-ը վաճառվել է մեկ այլ քաղաքացու։ Բացի այդ, թոշակառուն դժգոհություն է հայտնել Հնոցավան փողոցի մայթեզրերի ապօրինի զավթման վերաբերյալ՝ նշելով, որ բազմիցս դիմումներ է ներկայացրել համայնքապետարան, սակայն դրանք մնացել են անարձագանք։

Hraparak.am-ի տեղեկություններով ` կինը գրեթե ամեն շաբաթ այցելել է քաղաքապետարան և մասնակցել քաղաքացիների ընդունելություններին՝ տարբեր հարցերով։

Ամեն անգամ տարբեր խնդիրներով է դիմել․ մի անգամ տան հետ կապված հարց է ունեցել, մեկ այլ անգամ՝ տան վերանորոգման, աշխատանքի հետ կապված հ և այլն։

Քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանի խոսքով` ընդունելություններից մեկի ժամանակ կինը ոչ կոռեկտ վարքագիծ է դրսևորել և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել քաղաքապետարանի և ստորաբաժանումների ղեկավարների հասցեին։

«Ասում էր՝ բոլորդ կոռումպացված են, կաշառակեր եք»,- նշեց Առաքելյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ քաղաքացուն առաջարկել է, եթե ունի իր պնդումները հիմնավորող փաստեր, դիմել դատարան կամ իրավապահ մարմիններին։

«Ես ասացի՝ տիկին ջան, եթե ունեք փաստեր, կարող եք դիմել դատարան։ Քանի որ իմ ձեռքերը մաքուր են, խիղճս մաքուր է, ես իրեն առաջարկեցի դիմել իրավապահ մարմիններին»։

«Ի դեպ, որքանով ես տեղեկացված եմ, կինը մեկ անգամ արդեն զրպարտության համար դատվածություն ունի, կարող եք դուք էլ հետաքրքրվել, ճշտել»,- ասաց նա։

Փոխքաղաքապետի պաշտոնակատարը նշում է, որ այս պահին գործի վերաբերյալ այլ մանրամասներ չի կարող հրապարակել, քանի որ այն իրավապահների տիրույթում է և նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ չի կարող բացահայտել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան

«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Tue, 22 Sep 2026…

6 ժամ ago

Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան

Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Tue, 22 Sep 2026 23:30:48 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր…

6 ժամ ago

Արեգնազ Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ օրվա հերոսներ

Արեգնազ Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ օրվա հերոսներ Tue, 22 Sep 2026 23:15:13 +0400 Օրվա օրակարգը…

6 ժամ ago

Նախկին բարձրաստիճան պաշտոնյային դատապարտել են մահապատժի

Նախկին բարձրաստիճան պաշտոնյային դատապարտել են մահապատժի Tue, 22 Sep 2026 23:00:50 +0400 Չինաստանում դատարանը դատապարտել…

7 ժամ ago

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում Tue, 22 Sep 2026 22:45:29 +0400…

7 ժամ ago

Ինչի համար են գնացել Նյու-Յորք․ Արաղչին մանրամասնել է օրակարգը

Ինչի համար են գնացել Նյու-Յորք․ Արաղչին մանրամասնել է օրակարգը Tue, 22 Sep 2026 22:30:52 +0400…

7 ժամ ago