Ինչ ունեցվածքով է պաշտոնը լքում Արմեն Գրիգորյանը

Ինչ ունեցվածքով է պաշտոնը լքում Արմեն Գրիգորյանը

Thu, 13 Aug 2026 20:45:46 +0400


Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժեշտ տվեց պաշտոնին։ Նա այս պաշտոնին նշանակվել էր 2018թ-ին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Գրիգորյանը պաշտոնավարման տարիներին բնակարան է ձեռք բերել։ Այն գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, գնել է 2020թ․ հուլիսին։ Գրիգորյանը ունի նաև Տոյոտա մակնիշի ավտոմեքենա՝ 2020թ․ արտադրության, որը գնել է 2023թ-ի հունիսին։ Տարեվերջին նրա բանկային հաշիվներին եղել է 7 մլն 797 հազար 118 դրամ գումար։ Եկամուտները կազմել են 36 մլն 542 հազար 342 դրամ, որից 31 մլն 22 հազար 387 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 5 մլն 519 հազար 955 դրամը՝ եկամտահարկի վերադարձից։ Նրա հիփոթեքային վարկի մնացորդը կազմել է 44 մլն 349 հազար դրամ։ Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված 8.6 մլն դրամ վճարում է արել։

Գրիգորյանի կինը՝ Մանե Մինասյանը աշատում է «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղում, որպես հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժնի համակարգող։ Տարեվերջին նա ունեցել է 27 մլն դրամ վարկ։ Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն 83 հազար 686 դրամ, իսկ եկամուտները կազմել են 8 մլն 349 հազար 921 դրամ, որից 6 մլն 779 հազար 829 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 մլն 570 հազար 92 դրամը՝ եկամտահարկի վերադարձից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայտնել է «աշխարհացունց մոտալուտ գործարքի» մասին

Հայտնել է «աշխարհացունց մոտալուտ գործարքի» մասին Fri, 06 Nov 2026 09:30:21 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

12 րոպե ago

ԵԼ․ «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց, մինչդեռ հաղթելու շանս կար

ԵԼ․ «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց, մինչդեռ հաղթելու շանս կար Fri, 06 Nov 2026 09:23:37 +0400…

18 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյանն Ալիեւի դուբինկան է` բութ գործիք նրա ձեռքում

«Հրապարակ». Փաշինյանն Ալիեւի դուբինկան է` բութ գործիք նրա ձեռքում Fri, 06 Nov 2026 09:15:42 +0400…

26 րոպե ago

Ինչպես միշտ` ուշացած

Ինչպես միշտ` ուշացած Fri, 06 Nov 2026 09:00:54 +0400 Ընդդիմությունը նախօրեին հավաք-քննարկում արեց եւ 4…

41 րոպե ago

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Fri, 06 Nov 2026 08:45:30 +0400 Նոյեմբերի 4-ի հայտնի դեպքերից եւ…

56 րոպե ago

«Հրապարակ»․ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում

«Հրապարակ»․ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում Fri, 06 Nov 2026 08:15:00 +0400 Կապանում երրորդ…

1 ժամ ago