Հայերը՝ Թուրքիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում

Հայերը՝ Թուրքիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում

Thu, 13 Aug 2026 22:00:41 +0400


Թուրքիայի կրթության նախարարության տեսչական մարմինները ստուգումներ են սկսել Ստամբուլի հայկական դպրոցներում։ Սպասվում է, որ վերահսկողությունը հետագայում կընդգրկի նաև քաղաքի հունական և հրեական համայնքներին պատկանող կրթական հաստատությունները։

Ըստ «Agos» շաբաթաթերթի՝ ստուգումների ընթացքում դպրոցների ղեկավարությանը տեղեկացվել է, որ Հայաստանի քաղաքացիություն ունեցող երեխաների ընդունելությունն այլևս թույլատրելի չէ։ Նրանց, ըստ շրջանառվող տեղեկությունների, առաջարկվել է կրթությունը շարունակել Թուրքիայի պետական դպրոցներում։

Մինչև այժմ ազգային փոքրամասնությունների դպրոցներում օտարերկրյա երեխաների ուսուցումը կարգավորվում էր 2012 թվականին ընդունված կանոններով։ Դրանց համաձայն՝ օտարերկրացի աշակերտները կարող էին սովորել «հյուր աշակերտի» կարգավիճակով։ Միևնույն ժամանակ, այդ կարգավիճակը նրանց չէր տալիս ավարտական դիպլոմ ստանալու հնարավորություն։

Այս կարգը շուրջ 14 տարի գործելուց հետո դադարեցնելու հնարավորությունը մտահոգության տեղիք է տվել ինչպես հայկական համայնքում, այնպես էլ իրավապաշտպան շրջանակներում։

Հարցով զբաղվում է նաև «Մարդու իրավունքների և ճնշվածների հետ համերաշխության ասոցիացիան»՝ MAZLUMDER-ը։ Կազմակերպությունը ուսումնասիրում է Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող աշակերտների կրթության իրավունքի հնարավոր խախտումները և փորձում է հանդիպումներ կազմակերպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, կրթական հաստատությունների, պետական կառույցների ու որոշման հետևանքով տուժած ընտանիքների հետ։

Հայ համայնքում իրավիճակի նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև այն պատճառով, որ գործընթացը տեղի է ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների և շփումների շարունակման պայմաններում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թույլ կտա՞ն տերերդ, որ ասես․ «Ես ներողություն եմ խնդրում»

Թույլ կտա՞ն տերերդ, որ ասես․ «Ես ներողություն եմ խնդրում» Fri, 04 Sep 2026 14:45:27 +0400…

22 րոպե ago

Իշխանության էս շտապողականությունը, պարզ չի՝ ինչով է պայմանավորված

Իշխանության էս շտապողականությունը, պարզ չի՝ ինչով է պայմանավորված Fri, 04 Sep 2026 14:30:54 +0400 Latest…

37 րոպե ago

Ոչ թե Հայաստանն է նետվում Ադրբեջանի գիրկը, այլ Փաշինյանը

Ոչ թե Հայաստանն է նետվում Ադրբեջանի գիրկը, այլ Փաշինյանը Fri, 04 Sep 2026 14:00:32 +0400…

1 ժամ ago

«Հրապարակ». Կայծակից զանգվածաբար շարքից դուրս է եկել կենցաղային տեխնիկան. ՀԷՑ-ը լռում է

«Հրապարակ». Կայծակից զանգվածաբար շարքից դուրս է եկել կենցաղային տեխնիկան. ՀԷՑ-ը լռում է Fri, 04 Sep…

1 ժամ ago

Ինչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները

Ինչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Fri, 04 Sep 2026 13:21:32 +0400 Պարեկային ծառայության…

2 ժամ ago

Ինչ տարան իրենց հետ Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկից

Ինչ տարան իրենց հետ Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկից Fri, 04 Sep 2026 13:15:06 +0400 Փաշինյան-Պուտին…

2 ժամ ago