Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

Հայերը՝ Թուրքիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում

Հայերը՝ Թուրքիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում

Thu, 13 Aug 2026 22:00:41 +0400


Թուրքիայի կրթության նախարարության տեսչական մարմինները ստուգումներ են սկսել Ստամբուլի հայկական դպրոցներում։ Սպասվում է, որ վերահսկողությունը հետագայում կընդգրկի նաև քաղաքի հունական և հրեական համայնքներին պատկանող կրթական հաստատությունները։

Ըստ «Agos» շաբաթաթերթի՝ ստուգումների ընթացքում դպրոցների ղեկավարությանը տեղեկացվել է, որ Հայաստանի քաղաքացիություն ունեցող երեխաների ընդունելությունն այլևս թույլատրելի չէ։ Նրանց, ըստ շրջանառվող տեղեկությունների, առաջարկվել է կրթությունը շարունակել Թուրքիայի պետական դպրոցներում։

Մինչև այժմ ազգային փոքրամասնությունների դպրոցներում օտարերկրյա երեխաների ուսուցումը կարգավորվում էր 2012 թվականին ընդունված կանոններով։ Դրանց համաձայն՝ օտարերկրացի աշակերտները կարող էին սովորել «հյուր աշակերտի» կարգավիճակով։ Միևնույն ժամանակ, այդ կարգավիճակը նրանց չէր տալիս ավարտական դիպլոմ ստանալու հնարավորություն։

Այս կարգը շուրջ 14 տարի գործելուց հետո դադարեցնելու հնարավորությունը մտահոգության տեղիք է տվել ինչպես հայկական համայնքում, այնպես էլ իրավապաշտպան շրջանակներում։

Հարցով զբաղվում է նաև «Մարդու իրավունքների և ճնշվածների հետ համերաշխության ասոցիացիան»՝ MAZLUMDER-ը։ Կազմակերպությունը ուսումնասիրում է Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող աշակերտների կրթության իրավունքի հնարավոր խախտումները և փորձում է հանդիպումներ կազմակերպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, կրթական հաստատությունների, պետական կառույցների ու որոշման հետևանքով տուժած ընտանիքների հետ։

Հայ համայնքում իրավիճակի նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև այն պատճառով, որ գործընթացը տեղի է ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների և շփումների շարունակման պայմաններում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները

Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները Thu, 13 Aug 2026 14:46:30 +0400 Ակբա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով