Երեքշաբթի , 5 Մայիսի 2026

«Հրապարակ»․ Մի կերպ պլստաց

«Հրապարակ»․ Մի կերպ պլստաց

Wed, 18 Mar 2026 09:30:49 +0400


Գրել էինք, որ անցած շաբաթ ՔՊ վարչությունը «մեղադրյալի աթոռին է նստեցրել» Վայքի տարածքային կառույցի անդամ Հայկ Ավագյանին, որին կասկածել են ներկուսակցական ընտրությունների ժամանակ զեղծարարությունների մեջ: Գտել են, որ նա չէր կարող ազնիվ պայքարում տեղ զբաղեցնել պատվավոր 50-րդ հորիզոնականում: Ճիշտ է` նա ստիպված էր իր տեղը զիջել քվոտայով խորհրդարան անցնող կանանց, որ կատարվի օրենքի պահանջը։ Հայկ Ավագյանին հրավիրել են ՔՊ վարչություն եւ անորոշ կասկածների հիման վրա մեղադրանքներ առաջադրել, թե` դու չէիր կարող այդքան ձայն հավաքել, հաստատ՝ ուղղորդել ես պատվիրակներին: Մոտավորապես այս տեքստով, որ դու` շարքային կուսակցականդ, ինչպե՞ս կարող էիր ընտրյալների հետ ոտք գցել։ Սակայն քանի որ որեւէ կոնկրետ ապացույց չկա Ավագյանի դեմ, թեպետ ողջ կուսակցությանը մոբիլիզացրել են, որ ապացույցներ հայտնաբերեն, ուստի որոշել են նրան թողնել ցուցակում` չհեռացնել, ինչպես արեցին Դավիթ Դանիելյանի եւ Կարեն Գրիգորյանի դեպքում, որոնց դեմ իրեղեն ապացույցներ են եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մայիսի 3-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերը

Մայիսի 3-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերը Sun, 03 May 2026 11:15:44 +0400 Խոյ: Օրը …