ԶՈՒ բարոյահոգեբանական վարչությունում փոփոխություններ իրականացվե՞լ են

ԶՈՒ բարոյահոգեբանական վարչությունում փոփոխություններ իրականացվե՞լ են

Fri, 14 Aug 2026 17:45:15 +0400


Հինգշաբթի լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան դեպքին և ՀՀ զինված ուժերում հաճախակի դարձած մահվան դեպքերի համար պատասխանատվության հարցին՝ հայտարարելով, որ ՀՀ ԶՈՒ-ում առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն։

Փաշինյանի խոսքով՝ նույն օրն առավոտյան իրադրությունը քննարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, և արդեն որոշում է կայացվել պատասխանատուների նկատմամբ կադրային լուծումների գնալու մասին։ «Ես որոշում արդեն կայացրել եմ․ ռազմական ոստիկանությունում փոփոխություն կլինի, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք։ Մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս։ Հետևություններ կարվեն, և, այո՛, պետք է լինի անհատական պատասխանատվություն»,– ասել էր վարչապետը։

Երեկ տեղեկացանք, որ ՌՈ պետն արդեն դիմում է գրել ազատման եւ անգամ թեկնածուի անունն է շրջանառվում` նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյան: Ի դեպ, այս անձնավորույթան դղյակի մասին էր մարզ կատարած այցի ժամանակ ուղեկիցներից մեկը պատմում Փաշինյանին եւ նա էլ` արմունկով հարվածում էր, թե` լռիր: Գուցե այն ժամանակ արդեն որոշում կար նախկին ոստիկանապետին նոր պաշտոն տալու մասին:

Փորձեցինք Պաշտպանության նախարարությունից ճշտել՝ արդյո՞ք ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում պաշտոնանկություններ տեղի ունեցել են, թե ոչ։ Պաշտպանության նախարարի խոսնակը մեր զանգերին չպատասխանեց։ Փորձեցինք կապ հաստատել նաև բարոյահոգեբանական ապահովման վարչության հետ: Խոսափողը վերցրած անձից ճշտեցինք` հնարավո՞ր է խոսել վարչության պետ Սերյոժա Ստեփանյանի հետ։ Զանգին պատասխանած անձը հայտնեց, որ անհրաժեշտ է զանգահարել ընդմիջումից հետո։ Հարցին՝ Սերյոժա Ստեփանյանն այսօր աշխատանքի եկե՞լ է, պատասխանեցին՝ այո։

Սակայն ընդմիջումից հետո վարչություն կատարած մեր զանգերին այլևս չպատասխանեցին։

Հիշեցնենք՝ օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։ Զաքարյանի մահը վերջին մեկ ամսվա ընթացքում զինծառայողի մահվան արդեն երկրորդ դեպքն է` խաղաղ պայմաններում։ Հուլիսին հայտնի էր դարձել ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

COP17 համաժողով, անկարգություններ Ֆրանսիայում, Ուկրաինայի և Մերձավոր Արևելք․ Օրվա թոփ նորությունները

COP17 համաժողով, անկարգություններ Ֆրանսիայում, Ուկրաինայի և Մերձավոր Արևելք․ Օրվա թոփ նորությունները Mon, 19 Oct 2026…

8 րոպե ago

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Mon, 19 Oct 2026 22:45:26 +0400…

38 րոպե ago

Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը

Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը Mon, 19 Oct 2026 22:13:32 +0400 Քիմ Քարդաշյանը…

1 ժամ ago

Հայկ Կոնջորյանի կինն ամսեկան ստանում է մեկ միլիոն դրամից ավել աշխատավարձ․ Էդգար Ղազարյանը լուսանկար է հրապարակել

Հայկ Կոնջորյանի կինն ամսեկան ստանում է մեկ միլիոն դրամից ավել աշխատավարձ․ Էդգար Ղազարյանը լուսանկար է…

1 ժամ ago

«Ռեալի» նախկին պաշտպանը նոր համագործակցություն է սկսել

«Ռեալի» նախկին պաշտպանը նոր համագործակցություն է սկսել Mon, 19 Oct 2026 22:00:24 +0400 «Հեթաֆե» ակումբի…

1 ժամ ago

«Ճաշակին ընկեր չկա». Ավետիս Առաքելյանը՝ Գյումրու օրվա քննադատությունների մասին

«Ճաշակին ընկեր չկա». Ավետիս Առաքելյանը՝ Գյումրու օրվա քննադատությունների մասին Mon, 19 Oct 2026 21:51:38 +0400…

2 ժամ ago