Ինչ կարելի է սովորել փոփ-մշակույթի 80-ն անց աստղից

Ինչ կարելի է սովորել փոփ-մշակույթի 80-ն անց աստղից

Fri, 14 Aug 2026 21:00:27 +0400


Այս տարվա մայիսի 20-ին մեր լեգենդար հայրենակցուհի՝ երգչուհի Շերը՝ Շերիլին Սարգիսյանը, նշեց իր ծննդյան 80-րդ տարեդարձը։ Դեբի Միլմանը TIME-ում ընդարձակ հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է նաեւ Շերին։ Նա գրել է, որ չորս աշխարհահռչակ կանայք՝ Շերը, Դոլի Փարթոնը, Բարբարա Սթրեյզենդը եւ Դայոն Վորվիքը, որ արդեն թեւակոխել են կյանքի ութերորդ տասնամյակը, քննադատվել են իրենց այն հատկանիշների համար, որոնք նրանց առանձնացնում են բոլորից։ Նրանք չափազանց գյուղական են, չափազանց հրեա, չափազանց միագիծ, չափազանց հավակնոտ, չափազանց համառ կամ արհեստական։

Ու փոխանակ այս որակները նրանք շտկեին, հարթեցնեին, ավելի են ընդգծել ու դարձրել իրենց կարիերային այցեքարտերը։ Այս չորս կանայք ցույց են տվել, որ հատկանիշները, որոնք ժամանակին քննադատությունների կամ ծաղրանքի առիթ են դարձել, ժամանակի ընթացքում եթե ճիշտ են մատուցվում ու «փաթեթավորվում», կարող են դառնալ տարբերանշաններ, այցեքարտ կամ բրենդային նշան։ Այս չորս կանայք իրենց ապրած կյանքով ու անցած ճանապարհով ցույց են տալիս, թե ինչպես կարելի է հարթել սեփական ուղին ու պահպանել սեփական ես-ը, սեփական ինքնությունը։ Իհարկե, նրանք փոխվել են, զարգացել են, սակայն չեն հրաժարվել իրենց ինքնության հիմնական հատկանիշներից, որոնցով ճանաչելի են դարձել ի սկզբանե՝ նաեւ քննադատվելով դրանց համար։
Եվ հիմա այսօրվա սերնդին հիշեցնում են, որ լավ ապրված կյանքն այն չէ, երբ բոլորին կամ մեծ մասին դուր ես գալիս, հնարավորինս քիչ պահանջներ դնելով շրջապատող աշխարհի առաջ կամ տարիքի հետ դառնալով համեստ, խելոք ու բարեկեցիկ, ոչ մի բանով աչքի չընկնող։ Լավ ապրած կյանքը նրանց համար այն է, երբ ապրում ես ըստ սեփական կանոնների՝ մերժելով ցանկացած հրավեր, որը քեզ կարող էր փոքրացնել, մեղմացնել կամ էլ զրկել սեփական ես-ի թեկուզ ամենափոքր բաղադրիչից։

Այդպիսին է առաջին հերթին Շերը, որը վեց տասնամյակ ապրել է հասարակության ուշադրության կենտրոնում։ Նրա կյանքում եղել է եւ կա ե՛ւ երաժշտություն, ե՛ւ հեռուստատեսություն, ե՛ւ կինո, ե՛ւ քաղաքական մեկնաբանություններ, ե՛ւ նորաձեւություն, ե՛ւ տաբլոիդային մշակույթ, ե՛ւ սիրային հիասթափություններ, ե՛ւ վերամարմնավորումներ, ե՛ւ քննադատություն, ե՛ւ ծաղրանք, ե՛ւ գլամուր, ե՛ւ հաղթանակ ու վայրիվերումներ։ Նա ստացել է «Գրեմմի», «Էմմի», «Օսկար», երեք «Ոսկե գլոբուս» մրցանակներ եւ համարվում է աշխարհի ամենատիտղոսակիր փոփ-երգչուհիներից մեկը։ Ու, չնայած դրան, նրան հաճախ են անվանել չափազանց արհեստական, չափազանց էքստրավագանտ կամ չափազանց սեքսուալ ու վուլգար, երբեմն էլ՝ չափազանց միագիծ։ Բայց նրա մասին խոսելիս միշտ կիրառել են «չափազանց» բառը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելուց առաջ խաղաղության պայմանագիր չեն կնքելու

Ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելուց առաջ խաղաղության պայմանագիր չեն կնքելու Wed, 21 Oct 2026 17:00:52 +0400 Latest…

4 րոպե ago

ԱԳՆ փոխնախարարը՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ

ԱԳՆ փոխնախարարը՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Wed, 21 Oct 2026 17:00:40 +0400 Վրաստանի վարչապետի՝…

4 րոպե ago

Կիևում ինչ-որ մեկը պետք է պատասխանատու որոշում կայացնի կարգավորման վերաբերյալ․ Պեսկով

Կիևում ինչ-որ մեկը պետք է պատասխանատու որոշում կայացնի կարգավորման վերաբերյալ․ Պեսկով Wed, 21 Oct 2026…

11 րոպե ago

Առաջարկություն ընդդիմադիր խմբակցություններին

Առաջարկություն ընդդիմադիր խմբակցություններին Wed, 21 Oct 2026 16:45:39 +0400 Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ,…

19 րոպե ago

Զելենսկիի ծանր որոշումը․ համաձայն է ներկա սահմաններում դադարեցնել պատերազմը

Զելենսկիի ծանր որոշումը․ համաձայն է ներկա սահմաններում դադարեցնել պատերազմը Wed, 21 Oct 2026 16:30:50 +0400…

34 րոպե ago

Փաշինյանը ինչի՞ց է պատրաստվում հրաժարվի՝ Ջերմուկի տարածքների՞ց, թե՞ գերիների վերադարձից

Փաշինյանը ինչի՞ց է պատրաստվում հրաժարվի՝ Ջերմուկի տարածքների՞ց, թե՞ գերիների վերադարձից Wed, 21 Oct 2026 16:30:33…

34 րոպե ago