Բացվել է Ս․ Մարիամ Աստվածածնի՝ Եվրոպայի ամենաբարձր արձանը․ որտեղ է այն գտնվում

Բացվել է Ս․ Մարիամ Աստվածածնի՝ Եվրոպայի ամենաբարձր արձանը․ որտեղ է այն գտնվում

Sun, 16 Aug 2026 23:30:30 +0400


Լեհաստանում նախօրեին, հանդիսավոր եկեղեցական արարողությամբ նվիրագործվել է Ս․ Մարիամ Աստվածածնի վիթխարի արձանը, որը դարձել է Աստվածածնի՝ Եվրոպայում ամենից մեծ բարձրությունն ունեցող արձանը։ Կոթողի բարձրությունը կազմում է ավելի քան 55 մետր։ Արձանը գտնվում է Կոնոտոպյե գյուղում, Վարշավայից մոտ 190 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ Բուն արձանի բարձրությունը 40,6 մետր է։ Պատվանդանինը՝ 15 մետր։ Արձանը պատրաստվել եւ կանգնեցվել է մասնավոր գործարարի՝ Ռոման Կարկոսիկի միջոցներով, ով Լեհաստանի ամենից հարուստ մարդկանցից մեկն է համարվում։ 75-ամյա Կարկոսիկը իր ունեցվածքը վաստակել է ավտոմեքենաների պահեստամասերի բիզնեսով։ Արձանի պատրաստման եւ կանգնեցման մոտավոր ծախսը կազմում է 23 միլիոն եվրո։ Գործարարն ասել է, որ այդ քայլով պարզապես երախտագիտություն է հայտնում Ս․ Մարիամ Աստվածածնին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վրաստանից հայե՞ր են արտաքսվել

Վրաստանից հայե՞ր են արտաքսվել Tue, 10 Nov 2026 12:30:11 +0400 Վրաստանից վերջին օրերին արտաքսվել է…

4 րոպե ago

Վերջապես հասկացեք՝ կալանքը պատիժ չէ, դա զուտ ծայրահեղ խափանման միջոց է

Վերջապես հասկացեք՝ կալանքը պատիժ չէ, դա զուտ ծայրահեղ խափանման միջոց է Tue, 10 Nov 2026…

7 րոպե ago

Փոխարժեքները Հայաստանում․ ի՞նչ արժեն դոլարը, եվրոն և ռուբլին

Փոխարժեքները Հայաստանում․ ի՞նչ արժեն դոլարը, եվրոն և ռուբլին Tue, 10 Nov 2026 12:25:58 +0400 Նոյեմբերի…

8 րոպե ago

Ինչու է մեկնել Թուրքիա

Ինչու է մեկնել Թուրքիա Tue, 10 Nov 2026 12:23:44 +0400 Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ…

10 րոպե ago

Մարդ եք սպանել

Մարդ եք սպանել Tue, 10 Nov 2026 12:21:23 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը…

13 րոպե ago

«Հաց բերողի» պատմությունը՝ այսօրվա լռության համատեքստում

«Հաց բերողի» պատմությունը՝ այսօրվա լռության համատեքստում Tue, 10 Nov 2026 12:15:49 +0400 Քաղաքական վերլուծաբան Հակոբ…

18 րոպե ago