Ես այս շրջանն անցնում եմ որպես իմ ստացածն ու ունեցածն արժևորելու փուլ. Ծառուկյան

Ես այս շրջանն անցնում եմ որպես իմ ստացածն ու ունեցածն արժևորելու փուլ. Ծառուկյան

Mon, 17 Aug 2026 17:55:24 +0400


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից.

«Երեկ հայ Առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Վստահ եմ, որ հայոց բոլոր եկեղեցիները լի են եղել հավատացյալներով՝ մեծով, փոքրով, ծնող ու երեխայով։ Ցավոք, ես զրկված էի այդ գեղեցիկ ու լուսավոր տոնին մասնակցելու հնարավորությունից։

Հայ առաքելական եկեղեցին կանանց, մայրերին առանձնահատուկ ձևով է մեծարում՝ Աստվածամորը դնելով խորանի ամենաբարձր կետում, և նրա միջոցով իր ակնածանքն ու խոնարհումն ուղղելով բոլոր հայ մայրերին։

Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը։ Փորձությունների իմ բաժին այս շրջանն անցնելով և կտրված լինելով արտաքին աշխարհից, իմ ամենամտերիմ մարդկանց հետ շփումից, ես ավելի պարզ և ուժգին եմ զգում կապն ամենաթանկ մարդկանց հետ։ Զգում եմ իմ բախտավորությունը՝ այսքան տարի մայր ունենալու շնորհը վայելելու։ Զգում եմ իմ բախտավորությունը՝ լավ ընտանիք, լավ կին՝ կյանքի ընկեր, նվիրված, խելացի ու շնորհալի դուստրեր ունենալու, որոնք բոլորն այսօր բազմազավակ մայրեր են։

Ես այս շրջանն անցնում եմ որպես իմ ստացածն ու ունեցածն արժևորելու փուլ, և Աստվածամորը նվիրված տոնին ուզում եմ պարզապես շնորհակալ լինել այն մարդկային հարստության համար, որ ինձ բաժին է հասել՝ ի դեմս Աստծուց ինձ շնորհված մոր, կնոջ, քրոջ, դուստրերի և իմ քաղցր թոռնուհիների։ Ավելի թանկ նվերներ, ավելի թանկ հարստություն մարդ խնդրել չի էլ կարող։ Ես կուզեի, որ ամեն մարդ կարողանար գնահատել իրեն բաժին հասած բարեբախտությունը և իր սրտում պահեր շնորհակալության զգացումը, անկախ՝ պահի բերած դժվարություններից։ Հենց այդ զգացումն է, որ ինձ ամրություն է տալիս հիմա, հենց այդ զգացումն է, որ ինձ օգնում է հավատով նայել առաջ։

Ամիսներ առաջ երիտասարդ ուսանողի հարցին, թե՝ էլ ո՞ւմ արձանը կկառուցեիք, եթե հնարավորություն ունենայիք, առանց մի վայրկյան մտածելու պատասխանել եմ՝ հայ կնոջ, հայ մոր։ Աշխարհի բոլոր մայրերի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ՝ ես շեշտել եմ և շեշտում եմ հայ կնոջը՝ որպես ընկեր, որպես մայր, որպես ընտանիքի և պետության հիմնասյուն։ Հիմա էլ, առանց տատանվելու, կկրկնեմ նույնը։

Աստված պահապան բոլորիս»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցեր են տեղի ունեցել

Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցեր են տեղի ունեցել Wed, 30 Sep 2026 23:55:17 +0400 Ֆրանսիայում դպրոցականների…

14 րոպե ago

Ինչ վերջնագիր է ներկայացվել ԵՄ-ին

Ինչ վերջնագիր է ներկայացվել ԵՄ-ին Wed, 30 Sep 2026 23:45:02 +0400 Եվրամիության վեց երկիր՝ Գերմանիայի…

24 րոպե ago

Օրվա թոփ մեդիա- դեմքերը՝ Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Թրամփ, Ալիկ Ալեքսանյան

Օրվա թոփ մեդիա- դեմքերը՝ Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Թրամփ, Ալիկ Ալեքսանյան Wed, 30 Sep 2026 23:34:08…

35 րոպե ago

Հայտնի ֆուտբոլիստն ավարտում է կարիերան

Հայտնի ֆուտբոլիստն ավարտում է կարիերան Wed, 30 Sep 2026 23:15:59 +0400 Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին…

53 րոպե ago

Եկեղեցին «բարենորոգելու» իշխանությունների նպատակադրումները հակասահմանադրական են և միջամտություն են եկեղեցու ինքնավարությանը

Եկեղեցին «բարենորոգելու» իշխանությունների նպատակադրումները հակասահմանադրական են և միջամտություն են եկեղեցու ինքնավարությանը Wed, 30 Sep 2026…

1 ժամ ago

С-400 համակարգերը Թուրքիայից հանում են

С-400 համակարգերը Թուրքիայից հանում են Wed, 30 Sep 2026 23:04:00 +0400 Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը…

1 ժամ ago