Այս երկիրը որբի գլուխ չէ, դրա համար ենք ասում՝ գնացեք

Այս երկիրը որբի գլուխ չէ, դրա համար ենք ասում՝ գնացեք

Tue, 18 Aug 2026 11:19:26 +0400


ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի թեկնածության քննարկման ժամանակ բուռն բանավեճ է տեղի ունեցել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՔՊ-ական Արայիկ Հարությունյանի միջև։

Մանուկյանն անդրադարձել է նախօրեին Հարությունյանի հայտարարությանը, որով վերջինս փորձել էր հիմնավորել բուհերի կառավարման խորհուրդների նախագահների պաշտոններում իշխող ուժի ներկայացուցիչների նշանակումը։ Հարությունյանը նշել էր, որ իշխանությունը նախկինում բուհերը ապակուսակցականացնելու դիրքորոշում ուներ, սակայն հետագայում, տեսնելով, որ նախկին իշխանության ներկայացուցիչները փորձում են վերահսկողության տակ վերցնել բուհերը, որոշել է ինքն էլ ստանձնել այդ վերահսկողությունը։

Մանուկյանը Հարությունյանի այդ մոտեցումը որակել է «դարակազմիկ» և հիշեցրել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Գրիգոր Մինասյանի նշանակման մասին։ Նրա խոսքով՝ իշխանության քայլերը ցույց են տալիս, որ սկզբնական հայտարարություններից հետո քաղաքականությունը փոխվել է։

Ընդդիմադիր պատգամավորը հիշատակել է նաև ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ նշելով, որ իշխանության կողմից բուհերի ռեկտորների փոփոխությունները լարված իրավիճակ են ստեղծել։ Մանուկյանի խոսքով՝ տարբեր բուհերում ռեկտորների պաշտոններում նշանակվել են իշխանությանը մոտ կանգնած անձինք։

Նա քննադատությունը տարածել է նաև դատական համակարգի և ընտրական գործընթացների վրա՝ նշելով, որ իշխանությունը, իր գնահատմամբ, սկզբում հայտարարել է նախկինների ազդեցությունը վերացնելու անհրաժեշտության մասին, ապա նույն տրամաբանությամբ սկսել է վերահսկողություն հաստատել դատական համակարգի նկատմամբ, իսկ 2026 թվականի ընտրությունների վերաբերյալ էլ ընդդիմությանը մեղադրել է ընտրությունները կեղծելու մտադրության մեջ։

«Շատ երկաթյա տրամաբանություն է»,- հեգնանքով նշել է Մանուկյանը։

Ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը պատմել է անեկդոտ՝ այն համեմատելով ստեղծված իրավիճակի հետ։ Նա ընդգծել է, որ իշխանությունն ընդունում է նախկինում թույլ տված սխալները և նշել, որ բուհերի կառավարման հետ կապված հարցը, իր խոսքով, վերջնականապես կլուծվի 2029 թվականին։

« Այս երկիրը որբի գլուխ չէ, դրա համար ենք ասում՝ գնացեք»,- ասել է Մանուկյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանից հեռանալը դրական է ազդում մտավոր կարողությունների վրա

Փաշինյանից հեռանալը դրական է ազդում մտավոր կարողությունների վրա Thu, 12 Nov 2026 11:00:53 +0400 Երեկ…

15 րոպե ago

Թրամփի «ծանր հրետանին» կրկին Մոսկվայում է․ կհանդիպեն Պուտինին

Թրամփի «ծանր հրետանին» կրկին Մոսկվայում է․ կհանդիպեն Պուտինին Thu, 12 Nov 2026 11:00:50 +0400 ԱՄՆ…

15 րոպե ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ Thu, 12 Nov 2026 10:59:52 +0400…

16 րոպե ago

«Հրապարակ». 4 հարկանի շենքի կողքին 25 հարկանի շենքի թույլտվություն է տալիս Տիգրան Ավինյանը

«Հրապարակ». 4 հարկանի շենքի կողքին 25 հարկանի շենքի թույլտվություն է տալիս Տիգրան Ավինյանը Thu, 12…

30 րոպե ago

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է ուկրաինական թեման․ ինչ է հայտնի

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է ուկրաինական թեման․ ինչ է հայտնի Thu, 12 Nov 2026 10:30:42 +0400…

45 րոպե ago

Ինչու էր Չինաստանի փոխնախագահն այցելել Վրաստան

Ինչու էր Չինաստանի փոխնախագահն այցելել Վրաստան Thu, 12 Nov 2026 10:30:37 +0400 Պատմության մեջ առաջին…

45 րոպե ago