Ֆեյսբուքյան գրառման համար՝ 220 էջանոց քրեական գործ․ գյումրեցի ակտիվիստին Երևանում են դատելու

Ֆեյսբուքյան գրառման համար՝ 220 էջանոց քրեական գործ․ գյումրեցի ակտիվիստին Երևանում են դատելու

Tue, 18 Aug 2026 13:15:16 +0400


​Խոսքի ազատության դարաշրջանում սոցիալական ցանցում արված սովորական գրառումը կարող է հիմք դառնալ ծավալուն քրեական հետապնդման համար։ Գյումրեցի քաղաքացիական ակտիվիստ Մհեր Խաչատրյանի դեմ դեռ անիսներ առաջ ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձի կամ դատական ակտերի հարկադիր կատարողի վերաբերյալ զրպարտչական կամ վիրավորական տեղեկություններ տարածելը) հարուցվել է շուրջ 220 էջանոց քրեական գործ։ Ինչի՞ մասին էր աղմկահարույց գրառումը։

Պարզվում է` ​քրեական հետապնդման առիթ է դարձել ակտիվիստի ֆեյսբուքյան հրապարակումը, որտեղ նա քննադատության էր ենթարկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանին։

​Մհեր Խաչատրյանն իր գրառման մեջ մասնավորապես գրել էր․

«Այս անսկզբունք ծաղրածուն դեռ 2025 թվականի հունիսի 30-ին հրապարակայնորեն ապացուցեց, որ ծառայում էոչ թե օրենքին ու ժողովրդին, այլ մոլագար նեոնի քմահաճույքներին։ Նրա գլխավորած կառույցն այժմ գործի է անցել և, ստացված հրահանգով, ամեն գնով փորձում է խոչընդոտել առաջիկա Եպիսկոպոսաց ժողովը․․․»։

​Ուշագրավ է, որ ֆեյսբուքյան այս գրառման մեջ «հանցակազմ» է նկատել և դատախազություն համապատասխան գրություն ուղարկել նույն ոստիկանը, որը ժամանակին հայց էր ներկայացրել նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։

​Hraparak.am-ը տեղեկացավ, որ ​ակտիվիստին ամիսներ շարունակ տանել-բերելուց և դատավարական ձգձգումներից հետո որոշում է կայացվել գործի քննությունն ու դատական նիստերը Գյումրիից տեղափոխել Երևան։ Ինքը` Մհեր Խաչատրյանը սա գնահատում է որպես քաղաքական ենթատեքստ ունեցող ճնշման միջոց և խոսքի ազատության ոտնահարման հերթական դեպք։Ի դեպ, Մհերի հայրը`Դավիթ Խաչատրյանը արցախյան առաջին պատերազմում զոհված գյումրեցի ազատամարտիկներից է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աբսուրդի երկիր է դառել Հայաստանս

Աբսուրդի երկիր է դառել Հայաստանս Wed, 19 Aug 2026 23:55:50 +0400 Աբսուրդի երկիր է դառել…

2 ժամ ago

Լույս չի լինի

Լույս չի լինի Wed, 19 Aug 2026 23:45:32 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը…

3 ժամ ago

Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում առողջապահական ապահովագրության շրջանակներում կատարված աշխատանքների դիմաց վճարված գումարները. Անուշ Պողոսյան

Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում առողջապահական ապահովագրության շրջանակներում կատարված աշխատանքների դիմաց վճարված գումարները. Անուշ Պողոսյան…

3 ժամ ago

Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում. Վահագն Սարոյան

Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում. Վահագն Սարոյան Wed, 19 Aug 2026 23:15:40 +0400 Ռազմական…

3 ժամ ago

Արեգա Հովսեփյան, Դավիթ Ղազինյան, Արեգնազ Մանուկյան ում մասին է այսօր գրել հայկական մամուլը

Արեգա Հովսեփյան, Դավիթ Ղազինյան, Արեգնազ Մանուկյան ում մասին է այսօր գրել հայկական մամուլը Wed, 19…

3 ժամ ago

Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է

Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է Wed, 19 Aug 2026 23:00:44 +0400 ՆԳ նախարարությունը շարունակում…

3 ժամ ago