Թուրքերն արհեստական բանականությամբ սերիալ են ստեղծել

Թուրքերն արհեստական բանականությամբ սերիալ են ստեղծել

Tue, 18 Aug 2026 21:00:02 +0400


Amazon Prime Video-ն թողարկել է հեռուստատեսության պատմության մեջ արհեստական բանականության կողմից ստեղծված առաջին սերիալը, որը կոչվում է «Ամրոցի պարիսպները»։ Այն արտադրվել է թուրքական Ay Yapim ընկերության կողմից։ Սերիալը եզակի է նրանով, որ ստեղծվել է արհեստական բանականության կողմից, այսպես կոչված՝ արտադրական ողջ ցիկլով, այսինքն՝ արհեստական բանականության տեխնոլոգիաները կիրառվել են սերիալի ստեղծման բոլոր փուլերում։ Մասնագիտական շրջանակների համար սա սենսացիա է։ Այլեւս հարցը չի ձեւակերպվում այն կտրվածքով, թե արդյոք կարո՞ղ է արհեստական բանականությունն ամբողջական սերիալ ստեղծել։ Հարցն այն է, թե ինչ ապագա է սպասվում հեռուստատեսությանը՝ ԱԲ տեխնոլոգիաների բուռն զարգացման ներկայիս մեր ժամանակներում։ Այն նվիրված է ժամանակակից Իրանի տարածքում գտնվող Ալամութ ամրոցի լեգենդին։ Այս ամրոցը վերջին շրջանում մեծ ճանաչում է ձեռք բերել Assassin’s Creed Mirage տեսախաղի շնորհիվ։

Առաջին հայացքից՝ մեր առաջ պատմական սերիալ է։ Սակայն իրականում սա ոչ այնքան միջնադարյան ժամանակների մասին պատմող նախագիծ է, որքան՝ ապագայի էկրանային մշակույթը նախանշող նախագիծ։ Դա ոչ թե սերիալ է, որտեղ մարդիկ չկան, այլ սերիալ է, որտեղ մարդկային աշխատանքն այլ կերպ է իրականացվում։ Սերիալի ստեղծման արտադրական փուլերն իրականացվել են ԱԲ տեխնոլոգիաների կողմից։ Սակայն սցենարը գրվել է Չիսիլ Խազալ Թենիմի եւ Քերեմ Դերենի, այսինքն՝ մարդու կողմից։ Հետեւաբար, սերիալը բացարձակապես ԱԲ արտադրանք չէ։ Ստեղծագործական բոլոր հարցերի հետ կապված լուծումներն ու որոշումներն էլ կայացրել են մարդիկ։ Հնչյունավորումը նույնպես իրականացվել է մարդկանց կողմից։ Այս առումով, եթե ավելի խիստ մոտենանք, ապա սերիալը մարդու եւ ԱԲ-ի համատեղ արտադրանք է։ Մարդը, ըստ այդմ, դառնում է ոչ թե նախագծի անմիջապես ստեղծողը, այլ նախագծի պրոցեսի կառավարողը։ Հենց այստեղ է, որ մարդու դերակատարումը փոխվում է աշխատանքի բաժանման մեջ։ Ամեն դեպքում՝ կարեւոր է այն, որ ապագայի աշխարհի համար նախանշվում են չափորոշիչներ, որոնք ե՛ւ զարմացնում, ե՛ւ ինչ-որ առումով նաեւ վախեցնում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը Wed, 11 Nov 2026 23:56:52 +0400 Փաշինյանը Թուրքիայից մեկնելուց առաջ հերթական…

3 ժամ ago

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են Wed, 11 Nov 2026 23:55:38 +0400 Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր…

3 ժամ ago

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Wed, 11 Nov 2026…

4 ժամ ago

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը Wed, 11 Nov 2026…

4 ժամ ago

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար Wed, 11 Nov 2026 23:30:34 +0400 Իսպանիայում Ուբեդա…

4 ժամ ago

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք Wed, 11 Nov 2026…

4 ժամ ago