«Հրապարակ». Իշխանության «սրտի դեկանը» չի համապատասխանում չափանիշներին

«Հրապարակ». Իշխանության «սրտի դեկանը» չի համապատասխանում չափանիշներին

Wed, 19 Aug 2026 11:45:29 +0400


Նախորդ տարվա հուլիսին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որը 2005 թվականից այս ֆակուլտետի դեկանն էր, անակնկալ կերպով ազատվեց աշխատանքից: Նրա պայմանագրի ժամկետը լրացել էր, եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը շատ մտերիմ էր Ժամկոչյանի հետ եւ ինքն էլ մասնագիտությամբ աստվածաբան է, չերկարացրեց նրա պայմանագիրը: Այդ փուլում էլ Ժամկոչյանը միացավ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին եւ, ըստ որոշ տեղեկությունների, իշխանությունների կողմից արված շանտաժի արդյունքում համալրեց տիրադավ եպիսկոպոսների շարքը, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ միասին պահանջում էին Վեհափառի հեռացումը, սակայն նա այդպես էլ չվերադարձավ դեկանի պաշտոնին:

ԵՊՀ մեր աղբյուրն ասում է, որ համալսարանում բոլոր դեկանների պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է, սակայն իշխանության հանդեպ լոյալ դեկանների ժամկետն անաղմուկ երկարացնում են, իսկ նրանք, ովքեր ցանկալի չեն, հեռացվում են: Թեպետ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի պարագայում պատկերը փոքր-ինչ այլ է: Նա սերտ հարաբերություններ ունի ոչ միայն ռեկտորի, այլ նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի հետ: Ժամկոչյանը նաեւ որեւէ քննադատական խոսք չի ասել իշխանությունների մասին, ավելին` ըստ որոշ լուրերի, անգամ Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ է տվել` Եկեղեցու դեմ պայքարի մարտավարության հարցերում, սակայն քանի որ նախորդ տարվա հունիսի 27-ին նա Մայր Աթոռի բակում էր, երբ ԱԱԾ-ն փորձում էր Միքայել Աջապահյանին բերման ենթարկել, իսկ հուլիսի 4-ին մասնակցում էր ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիային եւ մյուս հոգեւորականների հետ բարձրացել էր բեմահարթակ, դրանից հետո հայտնվեց իշխանությունների թիրախում: Հետո որքան էլ ճկունություն դրսեւորեց եւ փորձեց սրբագրել իր արարքները, լիարժեք ներման չարժանացավ: Ժամկոչյանի պայմանագիրը չերկարացնելուց հետո նախորդ տարի Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ԺՊ է նշանակվել Պարգեւ Բարսեղյանը:

Նա հոգեւորական չէ, կրոնագետ է, սակայն մեկ տարի է՝ զբաղեցնում է այդ պաշտոնը եւ այդպես էլ դեկան չի նշանակվում, անկախ այն բանից, որ իշխանությունների «սրտի թեկնածուն» է: Մեր աղբյուրն ասում է, որ նա չի համապատասխանում դեկանի պահանջներին, չունի պահանջվող գիտական աշխատանքներ, հրապարակված հոդվածներ, եւ սա է պատճառը, որ դեկանի համար մրցույթ չի հայտարարվում: Հավանաբար սպասում են, որ նա լրացնի կենսագրության պակասող մասը:

Մենք կապ հաստատեցինք Պարգեւ Բարսեղյանի հետ՝ պարզելու, թե երբ է Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի համար նախատեսված մրցույթը հայտարարվելու, եւ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ինքը չի համապատասխանում դեկանի չափանիշներին, եւ դա է պատճառը, որ մրցույթ չի հայտարարվում: Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ պահին երկրում չէ, չի կարող մանրամասներ հայտնել, սակայն նշեց, որ մրցույթը, հավանաբար, կհայտարարվի աշնանը։ Իսկ կմասնակցի՞ ինքն արդյոք այդ մրցույթին, մեր զրուցակիցն ասաց, որ դեռ չունի որոշում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թագավորական ընտանիք հետ չեն ընդունել

Թագավորական ընտանիք հետ չեն ընդունել Thu, 10 Sep 2026 01:30:24 +0400 Բուքինգհեմյան պալատը հայտարարել է,…

14 րոպե ago

Սննդամթերքն աշխարհում կտրուկ թանկացել է

Սննդամթերքն աշխարհում կտրուկ թանկացել է Thu, 10 Sep 2026 01:00:56 +0400 Այս տարվա օգոստոսին սննդամթերքի…

43 րոպե ago

Սահմանային պատի կառուցումն ավարտել են

Սահմանային պատի կառուցումն ավարտել են Thu, 10 Sep 2026 00:00:48 +0400 Ֆինլանդիայի իշխանությունները ավարտել են…

2 ժամ ago

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար Wed, 09 Sep 2026 23:45:56 +0400 Ուկրաինան մտադիր է…

2 ժամ ago

Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում

Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում Wed, 09 Sep…

2 ժամ ago

Ռուս երգիչների յութուբյան ալիքներ են արգելափակվել

Ռուս երգիչների յութուբյան ալիքներ են արգելափակվել Wed, 09 Sep 2026 23:30:39 +0400 Ուկրաինական իշխանությունները երկրի…

2 ժամ ago