Հայաստանի համար դա շատ կարևոր է

Հայաստանի համար դա շատ կարևոր է

Wed, 19 Aug 2026 12:50:47 +0400


ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի թեկնածության քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշել է, որ խմբակցությունն ակնկալում է՝ հանձնաժողովը զգալիորեն ակտիվացնի իր գործունեությունը։

Կարապետյանի խոսքով՝ ընթացիկ տարում հանձնաժողովը մինչ այժմ ընդամենը մեկ նիստ է անցկացրել, մինչդեռ նախորդ տարիներին տարեկան նիստերի թիվը հասել է չորսի։

Նա ընդգծել է, որ հանձնաժողովի շրջանակում կան մի շարք ուղղություններ, որոնց աշխատանքը հնարավոր է ակտիվացնել։ Մասնավորապես, ըստ նրա, ուշադրության կենտրոնում կարող են լինել դատական համակարգի՝ եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը, տնտեսության տարբեր ոլորտների զարգացումն ու եվրոպական չափանիշների ներդրումը, ինչպես նաև կրթական բարեփոխումներին հանձնաժողովի ավելի ակտիվ մասնակցությունը։

«Ուժեղ Հայաստան»-ի ղեկավարը նշել է, որ ակնկալում է ոչ միայն քաղաքական, այլև գործնական դիվերսիֆիկացիա։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնումը և նոր հնարավորությունների օգտագործումը։

«Մենք առաջարկել ենք ցույց տալ դիվերսիֆիկացիան հենց աշխատանքով։ Հայաստանը ինստիտուցիոնալ առումով տեսնում ենք որպես եվրոպական երկիր, սակայն քաղաքականության մեջ պետք է հաշվի առնել նաև իրական քաղաքականության տրամաբանությունը»,- նշել է Կարապետյանը։

Ի պատասխան՝ Արեգա Հովսեփյանը համաձայնել է, որ տնտեսության և անվտանգության հարցերը փոխկապակցված են։ Նրա համոզմամբ՝ երկրի համար առաջնային խնդիրներից մեկը հզոր տնտեսության ձևավորումն է, քանի որ տնտեսական ուժն անմիջականորեն ազդում է պետության՝ սեփական շահերը պաշտպանելու կարողության վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ռոնալդինյոն» վերադառնում է մեծ ֆուտբոլ

«Ռոնալդինյոն» վերադառնում է մեծ ֆուտբոլ Fri, 21 Aug 2026 21:15:22 +0400 «Ոսկե գնդակի» դափնեկիր եւ…

9 րոպե ago

«Առաջին ժամադրությունը»․ ֆիլմ հապճեպ սիրո մասին

«Առաջին ժամադրությունը»․ ֆիլմ հապճեպ սիրո մասին Fri, 21 Aug 2026 21:00:46 +0400 Սովետական կինոյի մասին…

23 րոպե ago

Կռիվ, հակադրություններ ԱԺ-ում․«Ուժեղ Հայաստանը» պայքարելու է իր խոսք տված ծրագրերն իրականացնելու համար

Կռիվ, հակադրություններ ԱԺ-ում․«Ուժեղ Հայաստանը» պայքարելու է իր խոսք տված ծրագրերն իրականացնելու համար Fri, 21 Aug…

34 րոպե ago

Տիգրանաշենը ՔՊ-ին չի ընտրել․ ինչ է տեղի ունեցել իրականում

Տիգրանաշենը ՔՊ-ին չի ընտրել․ ինչ է տեղի ունեցել իրականում Fri, 21 Aug 2026 20:45:00 +0400…

39 րոպե ago

Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները․ Ամստերդամ

Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները․ Ամստերդամ Fri, 21 Aug…

47 րոպե ago

Ինչ արժե ոսկին Համաշխարհային շուկայում

Ինչ արժե ոսկին Համաշխարհային շուկայում Fri, 21 Aug 2026 20:30:54 +0400 Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների մեկ…

53 րոպե ago