«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին

«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին

Thu, 20 Aug 2026 08:05:37 +0400


Կառավարության բարձր օղակներում քննարկվում են նաեւ սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի պաշտոնանկության հարցերը։

Սինանյանի պաշտոնի թեկնածուի անունն էլ է շրջանառվում․ նա հուլիսի 1-ին ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից ազատված սփյուռքահայ Դանիել Դանիելյանն է, որը ԿԳՄՍՆ-ում համակարգում էր մշակույթի ոլորտը։ Ինչ վերաբերում է ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանին, որին հենց առաջին օրվանից համակարգը չընդունեց իր երիտասարդ տարիքի եւ սեռի պատճառով, քանի որ համակարգում հիմնականում տղամարդիկ են աշխատել՝ զինվորականներ, ճանապարհ անցած եւ կալանավայրերի բարդ համակարգից գլուխ հանող տարիքն առած մարդիկ։ Նրա աշխատանքից դժգոհություններն այնքան շատ են, որ դրանք հասել են ամենավերեւ, սակայն արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ամեն գնով պահում է իր ընկերուհուն եւ անձամբ է խնդրել Նիկոլ Փաշինյանին՝ էլի շանս տալ նրան, ու առաջարկել է համակարգի հետ կապված քննարկում կազմակերպել վարչապետի մոտ, որտեղ իրենք կապացուցեն, որ, անկախ դժգոհություններից, իրականում Թադեւոսյանը լավ է աշխատում։ Ասում են՝ Փաշինյանը համաձայնել է քննարկման առաջարկին։

Ի դեպ, տիկնոջ պաշտոնանկության հարցում ամենաշահագրգիռը նրա տեղակալն է, որը պետի աթոռին նստելու հավակնություններ ունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

5 ժամ ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

5 ժամ ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

6 ժամ ago

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

6 ժամ ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

6 ժամ ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

6 ժամ ago