Մենք ահաբեկիչ չենք, հակաահաբեկիչներ ենք

Մենք ահաբեկիչ չենք, հակաահաբեկիչներ ենք

Fri, 21 Aug 2026 12:45:00 +0400


Բագրատ Սրբազանը քննադատել է իշխանությունների՝ Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ մոտեցումները՝ անդրադառնալով կառավարության 2026-2031 թվականների ծրագրում այդ ուղղությամբ նախատեսված դրույթներին։

Ասուլիսի ընթացքում նա հայտարարել է, որ 2018 թվականից ի վեր իշխանությունները տարբեր ձևերով փորձել են ճնշումների ենթարկել Ամենայն Հայոց կաթողիկոսին և Հայ եկեղեցուն։ Նրա գնահատմամբ՝ իշխանության ներկայիս խոսույթը եկեղեցու բարենորոգման անհրաժեշտության մասին այդ քաղաքականության շարունակությունն է։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ իշխանությունները փորձում են խոսել եկեղեցու փոփոխությունների մասին՝ միաժամանակ չանդրադառնալով սեփական գործունեության և կառավարման համակարգի խնդիրներին։ Նա պնդել է, որ իշխանությունը պետք է նախ սեփական գործունեության մեջ բարեփոխումների անհրաժեշտությունը տեսնի։

Սրբազանը նաև ընդգծել է, որ եկեղեցին շարունակելու է իր գործունեությունը՝ անկախ իշխանությունների վերաբերմունքից։ Նրա գնահատմամբ՝ Հայ եկեղեցին հասարակության համար շարունակում է մնալ կարևոր հենարան և կարող է դեր ունենալ երկրի ապագա վերականգնման գործընթացում։

Անդրադառնալով իշխանությունների գործողություններին՝ Բագրատ Սրբազանը դրանք որակել է որպես հակասահմանադրական և կոշտ քննադատության ենթարկել իշխանության քաղաքականությունը։ Նա նաև անդրադարձել է իր նկատմամբ և ընդդիմադիր շրջանակների նկատմամբ հնչող մեղադրանքներին՝ նշելով, որ իրենք իրենց չեն համարում ահաբեկիչներ, այլ հակադրվում են այն քաղաքականությանը, որը, իր գնահատմամբ, ճնշում է հասարակությանը և եկեղեցուն։

Սրբազանը պնդել է, որ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը վերաբերում է ոչ միայն եկեղեցուն, այլև հասարակության տարբեր խմբերին և շարքային քաղաքացիներին։

«Սա շատ հակասահմանադրական է․ այ սա է ահաբեկչությունը։ Եվ ես ասել եմ դատարանում, որ մենք ոչ թե ահաբեկիչներ ենք, այլ հակաահաբեկիչներ, մենք դուրս ենք եկել ահաբեկություն իրականացնողների դեմ, իրենք են ահաբեկիչները»,- պնդել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վահագն Ալեքսանյանն ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում

Վահագն Ալեքսանյանն ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում Thu, 29 Oct…

16 րոպե ago

Չի կարելի հավասարության նշան դնել ընդդիմության ու իշխանության միջեւ

Չի կարելի հավասարության նշան դնել ընդդիմության ու իշխանության միջեւ Thu, 29 Oct 2026 15:20:53 +0400…

29 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 29-ին

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 29-ին Thu, 29 Oct 2026 15:15:21 +0400…

35 րոպե ago

Ու Դուք կոչվում եք երկրի ղեկավա՞ր, ՔՊ-ով էլ հիանու՞մ եք

Ու Դուք կոչվում եք երկրի ղեկավա՞ր, ՔՊ-ով էլ հիանու՞մ եք Thu, 29 Oct 2026 15:07:44…

42 րոպե ago

Արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ

Արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ Thu, 29 Oct 2026 15:05:28 +0400 Այսօրվանից արգելվել…

45 րոպե ago

Ձեզ հետ ստորագրված «Շուշիի հռչակագրի» շնորհիվ․․․երեսպաշտ Ալիևը դիմել է Էրդողանին

Ձեզ հետ ստորագրված «Շուշիի հռչակագրի» շնորհիվ․․․երեսպաշտ Ալիևը դիմել է Էրդողանին Thu, 29 Oct 2026 15:00:33…

49 րոպե ago