Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Մենք ահաբեկիչ չենք, հակաահաբեկիչներ ենք

Մենք ահաբեկիչ չենք, հակաահաբեկիչներ ենք

Fri, 21 Aug 2026 12:45:00 +0400


Բագրատ Սրբազանը քննադատել է իշխանությունների՝ Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ մոտեցումները՝ անդրադառնալով կառավարության 2026-2031 թվականների ծրագրում այդ ուղղությամբ նախատեսված դրույթներին։

Ասուլիսի ընթացքում նա հայտարարել է, որ 2018 թվականից ի վեր իշխանությունները տարբեր ձևերով փորձել են ճնշումների ենթարկել Ամենայն Հայոց կաթողիկոսին և Հայ եկեղեցուն։ Նրա գնահատմամբ՝ իշխանության ներկայիս խոսույթը եկեղեցու բարենորոգման անհրաժեշտության մասին այդ քաղաքականության շարունակությունն է։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ իշխանությունները փորձում են խոսել եկեղեցու փոփոխությունների մասին՝ միաժամանակ չանդրադառնալով սեփական գործունեության և կառավարման համակարգի խնդիրներին։ Նա պնդել է, որ իշխանությունը պետք է նախ սեփական գործունեության մեջ բարեփոխումների անհրաժեշտությունը տեսնի։

Սրբազանը նաև ընդգծել է, որ եկեղեցին շարունակելու է իր գործունեությունը՝ անկախ իշխանությունների վերաբերմունքից։ Նրա գնահատմամբ՝ Հայ եկեղեցին հասարակության համար շարունակում է մնալ կարևոր հենարան և կարող է դեր ունենալ երկրի ապագա վերականգնման գործընթացում։

Անդրադառնալով իշխանությունների գործողություններին՝ Բագրատ Սրբազանը դրանք որակել է որպես հակասահմանադրական և կոշտ քննադատության ենթարկել իշխանության քաղաքականությունը։ Նա նաև անդրադարձել է իր նկատմամբ և ընդդիմադիր շրջանակների նկատմամբ հնչող մեղադրանքներին՝ նշելով, որ իրենք իրենց չեն համարում ահաբեկիչներ, այլ հակադրվում են այն քաղաքականությանը, որը, իր գնահատմամբ, ճնշում է հասարակությանը և եկեղեցուն։

Սրբազանը պնդել է, որ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը վերաբերում է ոչ միայն եկեղեցուն, այլև հասարակության տարբեր խմբերին և շարքային քաղաքացիներին։

«Սա շատ հակասահմանադրական է․ այ սա է ահաբեկչությունը։ Եվ ես ասել եմ դատարանում, որ մենք ոչ թե ահաբեկիչներ ենք, այլ հակաահաբեկիչներ, մենք դուրս ենք եկել ահաբեկություն իրականացնողների դեմ, իրենք են ահաբեկիչները»,- պնդել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սիմուլյացիան եւ քաղաքականությունը

Սիմուլյացիան եւ քաղաքականությունը Fri, 11 Sep 2026 18:45:39 +0400 Մեկ-մեկ մտածում եմ՝ եթե Փաշինյանը չլիներ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով