ՔՊ-ն Արմեն Գրիգորյանին չներեց

ՔՊ-ն Արմեն Գրիգորյանին չներեց

Fri, 21 Aug 2026 15:40:58 +0400


Մենք գրել էինք, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզի Ստեփանավան համայնքում «Քաղպայմանագրի» խայտառակ ֆիասկոյից հետո իշխող թիմում մարտական են տրամադրված` նախապատրաստվում են աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանը զավթելուն, հատկապես այս համայնքում են ուզում ռեւանշի գնալ, որ դա ի ցույց դնեն մյուս համայնքապետերին, թե ինչ է կատարվում նրանց հետ, ովքեր եռանդով չեն աշխատում ՔՊ-ի օգտին։

Չնայած Ստեփանավանի գործող քաղաքապետ Արմեն Գրիգորյանն իշխանական է, սակայն համապետական ընտրությունների արդյունքներից հետո ՔՊ-ում խոր անվստահություն կա նրա նկատմամբ։ Այսօր ՔՊ-ն` Նիկոլ Փաշինյանի և վարչության անդամների միաձայն որոշմամբ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացվող համայնքի (Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ) ՏԻՄ ընտրություններում հաստատել է Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանի թեկնածությունը։

Մենք կապ հաստատեցինք Ստեփանավան համայնքի մամուլի քարտուղար Արմինե Բալայանի հետ, ով նշեց, որ իրենք էլ են այս առաջադրման մասին մամուլից տեղեկացել․ «Մենք Լոռի Բերդ բնակավայրի ֆեյսբուքյան էջից ենք տեղեկացել այս որոշման մասին, դեռ չենք հասցրել քննարկել, չգիտեմ իր դիրքորոշումը»։ Հարցին՝ այսինքն անակնկա՞լ էր այս որոշումը՝ նա նշեց․ «Հա, դե անակնկալն այնքան էլ անակնկալ չէր, լուրեր պտտվում էին, հենց «Հրապարակ»-ն էլ գրել էր, ես անձամբ կարդացել եմ այդ հոդվածը։ Մնացածի մասով իսկապես դեռ քննարկում չի եղել, թե ինքը կառաջադրվի, թե՝ ոչ ու ինչ տեսակետ ունի։ Միգուցե իրեն էլ է ժամանակ պետք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ավստրիան չորս ռուս դիվանագետի հայտարարել է persona non grata

Ավստրիան չորս ռուս դիվանագետի հայտարարել է persona non grata Fri, 23 Oct 2026 14:00:37 +0400…

18 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ական տհաս, տգետ անձե՞րը պիտի քննեն եկեղեցու գործերը

«Հրապարակ»․ ՔՊ-ական տհաս, տգետ անձե՞րը պիտի քննեն եկեղեցու գործերը Fri, 23 Oct 2026 13:45:57 +0400…

33 րոպե ago

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք Fri, 23 Oct 2026…

46 րոպե ago

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի մի շարք պատգամավորներ

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի մի շարք պատգամավորներ Fri, 23 Oct 2026 13:27:10 +0400 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ…

52 րոպե ago

ԱՄՆ-ն 1,4 միլիոն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար

ԱՄՆ-ն 1,4 միլիոն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար Fri, 23 Oct…

53 րոպե ago

Եթե համարձակությունը բավարարի, մի օր էլ ատամները կլավանա

Եթե համարձակությունը բավարարի, մի օր էլ ատամները կլավանա Fri, 23 Oct 2026 13:24:22 +0400 Վարչապետ…

54 րոպե ago