Վահագն Հովակիմյանը առանձնատուն է կառուցում
Sat, 22 Aug 2026 20:45:09 +0400

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ով այս պաշտոնին նշանակվել է 2022թ-ի հոկտեմբերին, պաշտոնը ստանձնելուց հետո տուն և հողամաս է նվեր ստացել։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ 2023թ-ի հունիսին նրա եղբայրը՝ Հայկ Հովակիմյանը Աջափնյակում գտնվող տուն և հողամաս է նվիրել։ Նա 2021թ-ին գնել էր Nissan մակնիշի ավտոմեքենա, որը 2025թ-ին վաճառել է 1,4 մլն դրամով։ Նրա բանկային հաշիվներին եղել է 6 հազար դոլար և 1 մլն 424 հազար 797 դրամ, իսկ կանխիկ ունեցել է 2 մլն դրամ։
Նրա տարեկան եկամուտները կազմել է 21 մլն 483 հազար 900 դրամ, որից 2 մլն 978 հազար 699 դրամը ստացել է եկամտահարկի վերադարձից, իսկ մնացածը՝ ԿԸՀ-ից։ Նա կառուցում է առանձնատուն, որի կառուցապատման համար հիփոթեքային վարկ է վճարում, որի մայր գումարի մնացորդը նախորդ տարեվերջին կազմել է 34 մլն 890 հազար դրամ։
Նրա կինը՝ Լուսինե Մովսիսյանը, ունեցել է 45 հազար դրամ հաշվում, 120 հազար դրամ ավանդ և «Լուսինե Ռուբիկի Մովսիսյան» ԱՁ-ից ստացել է 100 հազար դրամ եկամուտ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր