«Մաշան ու Արջն» էլ հայտնվեցին սանկցիաների տակ․ մշակույթը` պատերազմի թատերաբեմ

«Մաշան ու Արջն» էլ հայտնվեցին սանկցիաների տակ․ մշակույթը` պատերազմի թատերաբեմ

Sat, 22 Aug 2026 21:00:55 +0400


Ռուս-ուկրաինական հակամարտությունը վաղուց արդեն դուրս է եկել մարտի դաշտից, բառի դասական իմաստով, եւ վերածվել է շատ ավելի լայն դիմակայության։ Դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ։ Հակամարտությունն այլեւս ոչ միայն դասական պատերազմով է արտահայտվում կամ տարածվում տնտեսական ու դիվանագիտական ոլորտների վրա, այլեւ դուրս է եկել այդ սահմաններից` ընդգրկել նաեւ մշակույթը, կինոն, գրականությունը, թատրոնը, երաժշտությունը, հեռուստատեսությունը, պատմական հիշողությունը, լեզուն, ավանդույթները եւ նույնիսկ՝ մանկական անիմացիոն ֆիլմերը։

Այս տրամաբանությամբ է, թերեւս, որ օգոստոսի 20-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր՝ Ռուսաստանի հինգ քաղաքացիների եւ չորս կազմակերպությունների նկատմամբ սանկցիաներ սահմանելու մասին, որոնք կապված են հայտնի ռուսական «Մաշան ու Արջը» մուլտսերիալի հետ։ Կիեւն ամենայն լրջությամբ եւ ամենայն վճռականությամբ հայտարարում է, թե այդ մուլտֆիլմը տարածում է պրոռուսական նարատիվներ, որոնք քողարկված են մանկական բովանդակության տակ եւ ներկայացնում են սպառնալիք ուկրաինական ազգային անվտանգության համար։ Գուցե նման որոշում կարդալուց հնարավոր լիներ ծիծաղել, եթե իրավիճակն այնքան ողբերգական ու ցավոտ չլիներ, որքան ռուս-ուկրաինական պատերազմի պարագայում է։ Մշակույթը դասական իմաստով կապվում է արվեստի, կրթության եւ դաստիարակության, ինչպես նաեւ՝ պատմական հիշողության պահպանման հետ։

Ժամանակակից աշխարհում որքան էլ կրթությունը, արվեստը, մշակույթը դիտարկենք որպես մարդու կյանքի հոգեւոր ոլորտի բաղադրիչներ, չմոռանանք, որ դրանք եւս ներառվել են «քաղաքականություն» կոչված ամենակուլ հրեշի կողմից, եւ արդեն տասնամյակներ, եթե ոչ ավելի, շրջանառվում է, այսպես կոչված, «փափուկ ուժ» կոչված հասկացությունը, որն ամերիկացի քաղաքագետ Ջոզեֆ Նայի կողմից սահմանվում է որպես այլ հանրույթում ցանկալի արդյունքի հասնելու պրոցեսը՝ մշակույթի, արժեքային համակարգի, լրատվության եւ իդեալներ ներարկելու միջոցով, որը չի ենթադրում հարկադրանք։ Սա նշանակում է, որ պետությունների համար մշակույթը ոչ միայն անմիջական իր ֆունկցիայով է աշխատում, այլ նաեւ՝ ներազդեցության տարբերակ է, եւ, ըստ էության, սրան հղում տալով է, որ Կիեւը փորձում է հակադրվել Մոսկվային նաեւ այդ ոլորտում։ Տողերիս հեղինակի համար, սակայն, անհասկանալի է, թե ինչպես են մասնագետներն անմեղ մանկական մուլտֆիլմի մեջ գտել նարատիվներ, որոնք կարող են դառնալ ազգային անվտանգության սպառնալիք, կամ ինչպես են զանգվածային մշակութային միջավայրի մեջ կարողանում գծել սահմաններ, երբ դրանք պարզապես անհնար է գծելը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Արցախցիներն ասում են` արցախյան հարցը մենակ մերը չէ

«Հրապարակ»․ Արցախցիներն ասում են` արցախյան հարցը մենակ մերը չէ Sat, 12 Sep 2026 10:15:38 +0400…

14 րոպե ago

Դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ․ ինչ է ասել Պուտինը

Դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ․ ինչ է ասել Պուտինը Sat, 12 Sep 2026 10:00:15 +0400…

30 րոպե ago

«Հրապարակ»․ Առաջ կաշառք էին վերցնում, հիմա տարբեր երկրներից են փողեր ստանում

«Հրապարակ»․ Առաջ կաշառք էին վերցնում, հիմա տարբեր երկրներից են փողեր ստանում Sat, 12 Sep 2026…

44 րոպե ago

Հարվածել են Սաուդյան Արաբիայում գտնվող նավթատարին

Հարվածել են Սաուդյան Արաբիայում գտնվող նավթատարին Sat, 12 Sep 2026 09:30:02 +0400 Սաուդյան Արաբիայի էներգետիկայի…

60 րոպե ago

«Հրապարակ»․ Ամերիկայում կա մի քանի հարյուր հազար հայ, ԱՄՆ իշխանությունն ուզում է արգելել երկքաղաքացիությունը

«Հրապարակ»․ Ամերիկայում կա մի քանի հարյուր հազար հայ, ԱՄՆ իշխանությունն ուզում է արգելել երկքաղաքացիությունը Sat,…

1 ժամ ago

Ազատությունը դրված է աճուրդի

Ազատությունը դրված է աճուրդի Sat, 12 Sep 2026 09:00:05 +0400 Ապօրինի գույքի բռնագանձման վարույթներին հետեւող…

1 ժամ ago