Որոշ ուսադիր կրողներ զարմացնում են քրեական ենթամշակույթի խորագիտությամբ ու կենսափորձի դրսևորումներով

Որոշ ուսադիր կրողներ զարմացնում են քրեական ենթամշակույթի խորագիտությամբ ու կենսափորձի դրսևորումներով

Sat, 22 Aug 2026 22:15:10 +0400


«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․

Այլասերված բարքեր կոնցլագերում․

«Նկատած կլինեք, որ նիկոլական քարոզչամեքենան իր հզոր տուրբինները գործի դրած՝ ժողովրդի գլուխն է արդուկում, թե քրեական ենթամշակույթի դեմ սրբազան պատերազմի մեջ են մտել։ Սակայն զուգահեռ իրականությունում, պարզվում է՝ նիկոլենց կողմից այդ պատերազմում մարտնչող վեհանձն ասպետներից ոմանք իրենց կենսագործունեության ընթացքում առաջացած մանր կենցաղային խնդիրները փորձում են լուծել՝ սրբորեն պահպանելով քրեական ենթամշակույթի օրենքների ոգին ու շունչը։

Այն, որ տարատեսակ ուսադիր կրողներից որոշները սրբազան պատերազմից ազատ ժամերին զարմացնում են քրեական ենթամշակույթի խորագիտությամբ ու կենսափորձի դրսևորումներով, կարծում եմ՝ շատերն են ականատես եղել։ Բայց վերջին դեպքը ուղղակի նիկոլական սյուրռեալիզմի գլուխգործոց է։
Պարզվում է՝ ոստիկաններն ու քննիչները, որոնք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի առաջամարտիկներ պետք է համարվեին, քրեական ենթամշակույթի դրսևորումներին խիստ նման ոճով ու տրամաբանությամբ հարաբերություններ են պարզել, տուրուդմբոց սարքել։

Հետո էլ կոկորդիլոսի արցունքներ թափելով՝ հասարակությանը կմեղադրեն, կչքմեղանան, թե բանակում մահերի ու խոշտանգումների պատճառը ոչ կանոնադրական հարաբերություններն են, քրեական ենթամշակույթն է․․․ Եթե իրավապահ համակարգում այդ վիճակն է, ի՞նչ կարող ենք սպասել 18-20 տարեկան երիտասարդներից։
Միակ առաջադիմությունը, որ նկատվում է իրավապահ համակարգում, դա քաղաքական հետապնդումների ոլորտում նորանոր բարձունքների նվաճումն է։ Այստեղ մեխանիզմը շատ սահուն է աշխատում՝ պատվեր-կատարող-դակող շղթան գործում է անխափան»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջեյ Դի Վենսը դժգոհել է Վաշինգտոնի սննդից

Ջեյ Դի Վենսը դժգոհել է Վաշինգտոնի սննդից Sat, 22 Aug 2026 23:45:37 +0400 ԱՄՆ փոխնախագահ…

3 ժամ ago

Փաշինյանը միլիոնները բաժանեց

Փաշինյանը միլիոնները բաժանեց Sat, 22 Aug 2026 23:40:24 +0400 Ինչպես արդեն գրել ենք, այս օրերին…

3 ժամ ago

Ամուսնանալուց հետո խփել է առաջին գոլը

Ամուսնանալուց հետո խփել է առաջին գոլը Sat, 22 Aug 2026 23:30:28 +0400 Սաուդական «Ալ Նասեր»…

4 ժամ ago

Հոլոքոստի մասնագետին բերել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտի

Հոլոքոստի մասնագետին բերել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտի Sat, 22 Aug 2026 23:30:15 +0400 Նիկոլ…

4 ժամ ago

Հրդեհ Շվեյցարիայում․ կան տուժածներ եւ անհետ կորածներ

Հրդեհ Շվեյցարիայում․ կան տուժածներ եւ անհետ կորածներ Sat, 22 Aug 2026 23:15:10 +0400 Ուժգին հրդեհ…

4 ժամ ago

Եվրոպայի որ երկրներում է վառելիքը թանկացել

Եվրոպայի որ երկրներում է վառելիքը թանկացել Sat, 22 Aug 2026 23:00:56 +0400 Այս տարվա հուլիսին…

4 ժամ ago