Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանում
Sun, 23 Aug 2026 10:00:22 +0400
5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի հյուսիս-արեւելյան ափերի մոտ։ Այս մասին հայտնում է կղզու Կենտրոնական մեթեորոլոգիական վարչությունը։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իլան քաղաքից 41,7 կմ դեպի հարավ-արեւելք։ Օջախի խորությունը կազմում է 27,8 կմ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են կղզու մի շարք շրջաններում։