Կանադայի դեմ մաքսային պատերազմ է սկսել

Կանադայի դեմ մաքսային պատերազմ է սկսել

Sun, 23 Aug 2026 13:00:26 +0400


Միացյալ Նահանգները Կանադայի դեմ սահմանել է ներկրումային 50 տոկոսանոց մաքսատուրքեր՝ ընդհանուր առմամբ 20 միլիարդ դոլարի կանադական ապրանքների եւ ծառայությունների համար։ Իր հերթին Կանադան հայտարարել է, որ պատրաստ է պատասխան քայլերի։ Վաշինգտոնի եւ Օտտավայի միջեւ առեւտրային պատերազմի տրամադրությունները նորից դարձել են ակտուալ այն բանից հետո, երբ բանակցային հերթական փուլը խափանվել է եւ հնարավոր չի եղել առեւտրային գործարքի հարցում գալ ընդհանուր հայտարարի։

Թրամփի սահմանած նոր նաքսատուրքերը առնչվելու են այն ապրանքների եւ ծառայությունների 5 տոկոսին, որոնք Կանադան մատակարարում է Միացյալ Նահանգներին։ Դա սպորտային պարագաներից մինչեւ բժշկական պարագաներն են՝ հոքեյի խաղափայտից մինչեւ կոկորդը ստուգելու բժշկական շպատելները։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը համաչափ կերպով կամ հայելային պատասխան կտա՝ իր ազգային արտադրողներին եւ աշխատավորներին պաշտպանելու համար։

Նա մեղադրել է Վաշինգտոնին բանակցությունները խափանելու մեջ, նշելով, որ վերջին պահին Միացյալ Նահանգները փոխել է առաջարկված պայմանները, ինչը արդարացի չէ, տնտեսապես հիմնավորված չէ եւ կասկածի տակ է դրել ապագայի ցանկացած պայմանավորվածության հուսալիությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայազգի գիտնականը Չինաստանում պետական մրցանակի է արժանացել

Հայազգի գիտնականը Չինաստանում պետական մրցանակի է արժանացել Mon, 24 Aug 2026 20:00:55 +0400 Ռուսաստանցի հայազգի…

1 րոպե ago

Փաշինյանը հենց Պուտինին կալանավորի, երկաթուղու հարցը կլուծվի

Փաշինյանը հենց Պուտինին կալանավորի, երկաթուղու հարցը կլուծվի Mon, 24 Aug 2026 20:00:47 +0400 Latest news…

1 րոպե ago

Փողոց կփակվի

Փողոց կփակվի Mon, 24 Aug 2026 19:44:30 +0400 Ամասիայի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել․ «Ամասիա համայնքի…

18 րոպե ago

Գերիների փոխանակում է տեղի ունեցել․ ինչ է հայտնի

Գերիների փոխանակում է տեղի ունեցել․ ինչ է հայտնի Mon, 24 Aug 2026 19:43:36 +0400 Ռուսաստանն…

19 րոպե ago

Առաջարկել է Էմիրաթների տարածքը տրամադրել Իրանին

Առաջարկել է Էմիրաթների տարածքը տրամադրել Իրանին Mon, 24 Aug 2026 19:30:45 +0400 Իրանի խորհրդարանի պատգամավոր…

31 րոպե ago

Սկսել վարույթ՝ վարչապետի գործողություններում Սահմանադրության խախտման հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով

Սկսել վարույթ՝ վարչապետի գործողություններում Սահմանադրության խախտման հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով Mon, 24 Aug 2026 19:28:31…

34 րոպե ago