Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Կանադայի դեմ մաքսային պատերազմ է սկսել

Կանադայի դեմ մաքսային պատերազմ է սկսել

Sun, 23 Aug 2026 13:00:26 +0400


Միացյալ Նահանգները Կանադայի դեմ սահմանել է ներկրումային 50 տոկոսանոց մաքսատուրքեր՝ ընդհանուր առմամբ 20 միլիարդ դոլարի կանադական ապրանքների եւ ծառայությունների համար։ Իր հերթին Կանադան հայտարարել է, որ պատրաստ է պատասխան քայլերի։ Վաշինգտոնի եւ Օտտավայի միջեւ առեւտրային պատերազմի տրամադրությունները նորից դարձել են ակտուալ այն բանից հետո, երբ բանակցային հերթական փուլը խափանվել է եւ հնարավոր չի եղել առեւտրային գործարքի հարցում գալ ընդհանուր հայտարարի։

Թրամփի սահմանած նոր նաքսատուրքերը առնչվելու են այն ապրանքների եւ ծառայությունների 5 տոկոսին, որոնք Կանադան մատակարարում է Միացյալ Նահանգներին։ Դա սպորտային պարագաներից մինչեւ բժշկական պարագաներն են՝ հոքեյի խաղափայտից մինչեւ կոկորդը ստուգելու բժշկական շպատելները։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը համաչափ կերպով կամ հայելային պատասխան կտա՝ իր ազգային արտադրողներին եւ աշխատավորներին պաշտպանելու համար։

Նա մեղադրել է Վաշինգտոնին բանակցությունները խափանելու մեջ, նշելով, որ վերջին պահին Միացյալ Նահանգները փոխել է առաջարկված պայմանները, ինչը արդարացի չէ, տնտեսապես հիմնավորված չէ եւ կասկածի տակ է դրել ապագայի ցանկացած պայմանավորվածության հուսալիությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին Mon, 17 Aug 2026 17:43:52 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով