Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

Պատրաստ են բանակցել Միացյալ Նահանգների հետ

Պատրաստ են բանակցել Միացյալ Նահանգների հետ

Thu, 22 Oct 2026 21:30:45 +0400


Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ՝ հակամարտության արդարացի կարգավորման համար։ Սակայն միաժամանակ՝ վճռականորեն տրամադրված է ինքնապաշտպանության, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբաս Արաղչին, ըստ Financial Times պարբերականը։ Համաձայն հաղորդման, Արաղչին ասել է, որ Թեհրանը պատրաստ է եւս մեկ հնարավորություն տալու դիվանագիտությանը, եթե տեսնի համոզիչ ապացույցներ, որ Վաշինգտոնն անկեղծորեն է ցանկանում գտնել արդարացի եւ արժանապատիվ որոշումներ, որոնք թույլ կտան ավարտել հակամարտությունը։ Իրանը, ըստ նախարարի, հաստատապես մտադիր է հասնել հակամարտության արժանապատիվ եւ խաղաղ կարգավորման սակայն պատրաստ է նաեւ ինքնապաշտպանվել, եթե դրա հարկը լինի։ Նախարար Արաղչին նկատել է, որ սկսելով պատերազմ Իրանի դեմ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի եւ իրանցիների մասին ակնհայտորեն թյուր պատկերացում է ունեցել եւ նման սխալի կրկնությունը ընդամենը բերելու է ավելի ծանր հետեւանքների։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից Tue, 10 Nov 2026 20:30:22 +0400 Ավելի քան չորս տարի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով