Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Արամ Վարդևանյանն ընդունել է Չեխիայի դեսպանին

Արամ Վարդևանյանն ընդունել է Չեխիայի դեսպանին

Thu, 22 Oct 2026 21:24:17 +0400


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա Մաթևոսյանը։

Քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, եվրաինտեգրման կարևորությունը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու դատական համակարգի անկախությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ընտրական գործընթացներին և ԵԽԽՎ զեկույցում արձանագրված հիմնարար իրավունքների խախտումներին։

Քննարկվել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության հեղինակած՝ առողջապահության ոլորտի օրենսդրական նախաձեռնությունը, որն ուղղված է առողջապահական համակարգի զարգացմանն ու մատչելի դեղերի հասանելիության ապահովմանը՝ ԵՄ մոտեցումների հիման վրա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները

Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Fri, 09 Oct 2026 17:57:01 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով