Երեքշաբթի , 28 Հուլիսի 2026

Ինչի մասին են խոսել հայերը ադրբեջանցիների հետ

Ինչի մասին են խոսել հայերը ադրբեջանցիների հետ

Mon, 13 Apr 2026 12:23:24 +0400


Իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը հայտնել է, որ Ադրբեջան այցելած Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հումանիտար հարցերի շուրջ ունեցել են բաց և անկաշկանդ քննարկումներ։ Նրա խոսքով՝ այդ թեման շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում, և այցի ընթացքում այն եղել է առանցքային ուղղություններից մեկը։

Սուլթանյանը նշել է, որ բազմիցս անդրադարձ է կատարվել գերիների և պահվող անձանց խնդրին՝ ընդգծելով, որ այն չի համապատասխանում խաղաղության գործընթացի ընթացիկ տրամաբանությանը։ Նրա գնահատմամբ՝ գործընթացն արդեն առաջ է անցել, և նման հարցերի լուծումը կարևոր պայման է հետագա առաջընթացի ապահովման համար։

Բացի այդ, հայկական կողմը բարձրացրել է նաև անհետ կորածների հարցը՝ մտահոգություն հայտնելով, որ համապատասխան հանձնաժողովի աշխատանքները բավարար արագությամբ չեն ընթանում։

Իրավապաշտպանը նշել է, որ հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը ևս ներկայացրել է իր խնդիրները՝ անդրադառնալով ականների պայթյունների հետևանքով տուժած և զոհված անձանց թեմային, ինչպես նաև դեռ 1990-ականներից անհետ կորածների հարցին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլի իշխանության կայացրած որոշումներին չեն վստահում, ակնկալում են հայ ժողովրդի որոշումը

Նիկոլի իշխանության կայացրած որոշումներին չեն վստահում, ակնկալում են հայ ժողովրդի որոշումը Tue, 28 Jul 2026 …