Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Նրա կյանքը վտանգված է

Նրա կյանքը վտանգված է

Mon, 13 Apr 2026 12:16:10 +0400


«Հայաքվե» նախաձեռնության անդամ Սայիդա Պողոսյանը մի խումբ մայրերի հետ միասին նստացույց է սկսել Գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Ակցիայի նպատակն է աջակցություն հայտնել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին, ով առողջական խնդիրներ ունի և ներկայումս բուժում է ստանում հիվանդանոցում։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի դատախազությունը ապահովի գործի օբյեկտիվ և արդար քննություն, ինչպես նաև հնարավորություն տա Մինասյանին ստանալ ամբողջական բուժօգնություն։ Նրանք նաև բարձրաձայնում են մեղադրանքի և խափանման միջոցի փոփոխման անհրաժեշտության մասին։

Սայիդա Պողոսյանի խոսքով՝ Մինասյանի առողջական վիճակը մտահոգիչ է և նրա կյանքը վտանգված է։ Նա ընդգծել է, որ հասարակության անտարբերությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան

Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան Tue, 21 Apr 2026 …