Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին

Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին

Tue, 10 Nov 2026 23:12:33 +0400


Վաղը կայանալու է Եղեգնաձոր խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը, որի ժամանակ ընտրվելու է համայնքապետ: Ընտրությունների արդյունքում, հիշեցնենք, ուշագրավ իրավիճակ է ստեղծվել այստեղ:

2 կուսակցություն` «Հանրապետությունն» ու ՔՊ-ն ստացել են հավասար թվով մանդատներ, 1 մանդատ էլ ստացել է «Ուժեղ Հայաստանի» մաս կազմող «Նոր դարաշրջան» կուսակցությունը: 2 առաջատար թեկնածուները` Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, որը «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչն է և մյուս թեկնածուն` Արենի գյուղի վարչական ղեկավար Հուսիկ Սահակյանը, ով ՔՊ-ի թեկնածուն է, անհաղթահարելի հակասություններ ունեն միմյանց հետ և համաձայնության չեն գալիս: Այնպես որ համայնքում իշխանության ճակատագիրը կախված է ընդդիմադիր ավագանու անդամից` Մարտին Հարությունյանից:

Մինչև երեկ ընդդիմությունը վստահ էր, որ իրենց ավագանու անդամը ոչ մի կուսակցությանն էլ չի տալու իր թանկ ձայնը և համայնքում իշխանություն չի ձևավորվելու` գնալու են նոր ընտրությունների: Բայց քիչ առաջ Եղեգնաձորի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանն արդեն իր հաղթանակն է նշում` «Նոր դարաշրջանի» ներկայացուցիչը խոստացել է վաղվա նիստում ձայնը տալ իրեն: Եղեգնաձորում այս առիթով տարակուսած են` 14 տարի համայնքը կառավարող Դավիթ Հարությունյանն այնքան վատ համայնքապետ է, որ անգամ ՔՊ-ն չի ցանկացել նրան առաջադրել` ընդդիմությունն ինչու՞ է որոշել աջակցել նրան:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թե ի՞նչ կլիներ, եթե…

Թե ի՞նչ կլիներ, եթե… Wed, 11 Nov 2026 15:45:17 +0400 Կիրակի էր, ու ես որոշել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով