Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները
Tue, 10 Nov 2026 23:00:21 +0400

Վլադիմիր Զելենսկին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է Աբու Դաբիում սկսված Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները և հայտարարել, որ նոյեմբերի 10-ին սպասում է բանակցային թիմի զեկույցին քննարկումների արդյունքների վերաբերյալ։
«Ես խոսեցի Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Եռակողմ ձևաչափն արդեն սկսվել է Աբու Դաբիում, և հանդիպում է եղել նաև եվրոպացիների հետ։ Ալեքսի հետ համաձայնության ենք եկել շարունակել համակարգումը», – գրել է նա Telegram-ում։
«Այսօր սպասում եմ մեր բանակցային թիմի և գործընկերների մանրամասն զեկույցին ռուսների հետ քննարկումների ընթացքի վերաբերյալ», – նշել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր