Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

Հիբրիդային հարձակում

Հիբրիդային հարձակում

Thu, 07 May 2026 09:00:44 +0400


Այնպիսի հիբրիդային պատերազմ, նման հոգեբանական տեռոր, որ եվրոպացի առաջնորդներն իրականացրին հայ ընտրողների նկատմամբ, դժվար է պատկերացնել, որ կարող են որեւէ այլ երկրում անել, եւ որեւէ այլ երկիր դա կհանդուրժի:

Իսկ եթե հանկարծ այդ տեռորի մեկ տասներորդական մասն իրականացներ Ռուսաստանը կամ ՀԱՊԿ որեւէ երկիր, պատկերացնում եմ, թե ինչ աղմուկ կբարձրանար, ինչ լուտանքներ կտեղային նրա հասցեին: Անգամ մեկ տոկոսի հավանականություն չկա, որ ԵՄ գագաթնաժողովին ժամանած լիդերները չգիտեին, որ հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ են կայանալու:

Մեկ տոկոսի հավանականություն չկա նաեւ, որ այդ լիդերները չգիտեն, թե ինչ է կատարվել Հայաստանում վերջին 8 եւ հատկապես վերջին 6 տարիներին, եւ ինչ ահռելի դժգոհություն կա կուտակված Նիկոլ Փաշինյանից ու իր իշխանությունից: Վստահաբար, գիտեն նաեւ, որ վերջին 6 տարում առնվազն 6 անգամ իշխանափոխությանն ուղղված փորձեր են իրականացվել, փողոցներ ու հրապարակներ լցվել, ստորագրահավաքներ արվել, ամբողջ հանրությունը գոնե 2021 թվականին միահամուռ պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց տարբեր մանիպուլյացիաներով եւ ոչ շատ գրագետ մարդկանց վախերից ու անտեղյակությունից օգտվելով` փաշինյանական իշխանությունը վերարտադրվել է՝ թույլ չտալով, որ գրագետ ու բացասական զարգացումները կանխատեսող մարդիկ վճռեն իրենց երկրի ապագան:

Պարզ է, որ եվրոպացի հյուրերը նաեւ գիտեն, թե հայ ժողովուրդն ինչքան էմոցիոնալ է, ինչ ակնածանք ունի Եվրոպայի ու եվրոպացիների հանդեպ, եւ ինչ մեծ դեր կարող է խաղալ իրենց աջակցությունը Փաշինյանին:

Պարզ է նաեւ, որ քաջ հասկանում են, թե ինչ մեծ անամոթություն է Հայաստանի ներքին կյանքին նման կոշտ միջամտությունը եւ հայ ընտրողի կամքի վրա բռնանալը: Եվ դա գիտակցելով արեցին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ծնողները դժգոհում են, պատասխանատուները` մեղքը բարդում ծնողների վրա

«Հրապարակ». Ծնողները դժգոհում են, պատասխանատուները` մեղքը բարդում ծնողների վրա Wed, 01 Jul 2026 12:45:37 +0400 …