Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Sat, 08 Aug 2026 10:54:26 +0400


Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խոր մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված ընթացիկ իրավիճակի կապակցությամբ։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որպես եկեղեցիների համաշխարհային եղբայրություն, վերահաստատում է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հայ ժողովրդի և համաքրիստոնեական ընտանիքի հոգևոր, մշակութային ու պատմական կյանքում։

Որպես ԵՀԽ՝ մեր մտահոգությունն ենք հայտնում եկեղեցական ներքին գործերին անհարկի միջամտության կապակցությամբ»,- նշված է տարածված հայտարարությունում։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդից հույս են հայտնել և աղոթել, որ ստեղծված հակամարտությունը կլուծվի այնպիսի ճանապարհով, որը կնպաստի ողջ հայ ժողովրդի բարօրությանը և առաջընթացին։

Հավելել են․ «Այս ժամանակահատվածում մենք մեր աղոթքներով և աջակցությամբ կանգնած ենք Հայ Եկեղեցու և նրա ժողովրդի կողքին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

COP 17-ի հարթակն իշխանություններն օգտագործեցին Արցախի մասին լռելու համար

COP 17-ի հարթակն իշխանություններն օգտագործեցին Արցախի մասին լռելու համար Fri, 30 Oct 2026 13:30:10 +0400 …