Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել

Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել

Fri, 07 Aug 2026 16:27:02 +0400


Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Հայոց Հայրապետի կարգավիճակին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին։

Նրա խոսքով՝ Հայոց Կաթողիկոսի ընտրությունը կատարվում է ժողովրդի և եկեղեցական կարգերի շրջանակում, իսկ աշխարհիկ իշխանությունը չունի Հայրապետին պաշտոնից հեռացնելու իրավասություն։ Կարապետյանը ընդգծել է, որ Եկեղեցին և պետությունը տարբեր ինստիտուտներ են և պետք է գործեն միմյանցից անկախ։

Նա նաև նշել է, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնելը չի նշանակում ունենալ անսահմանափակ լիազորություններ և ցանկացած որոշում ընդունելու հնարավորություն։

«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»,- ասել նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ է նշանակում ԱԺ պաշտոնների թեկնածուներին ընտրել կուսակցության ղեկավար մարմնում

Ի՞նչ է նշանակում ԱԺ պաշտոնների թեկնածուներին ընտրել կուսակցության ղեկավար մարմնում Wed, 29 Jul 2026 20:15:41 …