ՀՅԴ․ «Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է»

ՀՅԴ․ «Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է»

Sun, 23 Aug 2026 14:53:39 +0400


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի 36-ամյակի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1990 թվականի օգոստոսի 23-ին, բարդագույն պայմաններում, Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց մեր անկախ պետականության ստեղծման գործընթացի մեկնարկը։

Հակառակ քաղաքական տարաձայնություններին, Անկախության հռչակագիրը ընդունվեց համախոհությամբ, խորհրդարանական և արտախորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ներգրավմամբ։

Այն ամրագրեց Հայոց անկախ պետականությունը վերականգնելու քաղաքական, պատմական, իրավական, տնտեսական և մշակութային հիմնասյուները։

Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, համաժողովրդական հանրաքվեով ամրագրվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Հռչակագիրը դարձավ մեր պետականության օրենսդրության հիմքը և իբրև ապագա Մայր օրենքի նախահիմք, արժանի տեղը գտավ ՀՀ Սահմանադրության նախաբանում՝ որպես նորանկախ պետության արժեքային առանցքը, որ ենթակա չէ փոփոխման:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է։ Այն նկարագրում է մեր պետության բնույթն ու համահայկական հանձնառությունը։ Դա մեր ծննդյան վկայականն է, որի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա։

Հավատարիմ մնալով անկախության գաղափարին և դրա մեջ ամրագրված համազգային նպատակներին, պետք է ուժ գտնենք մերժելու հակապետական ու հակազգային իշխանություններին, վերահաստատելով մեր ազատ ապրելու ձգտումը և անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն կերտելու կամքը։ Սա է խաղաղ ու ապահով ապագայի մեր պետության կենսունակության երաշխիքը։

Պաշտպանելով Անկախության հռչակագիրը, տեր ենք կանգնում Հայաստանի Հանրապետությանը, Հայոց պետականությանը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կրթական ծավալուն ռեֆորմներ են սկսել՝ բողոքի ցույցերի ճնշմամբ

Կրթական ծավալուն ռեֆորմներ են սկսել՝ բողոքի ցույցերի ճնշմամբ Fri, 30 Oct 2026 20:00:06 +0400 Ֆրանսիայում…

18 րոպե ago

Ձեր խոհանոցը հայտնի է ամենուր, բոլորն ուզում են փորձել ձեր ուտեստները. Համմամ բին Ջուրեյդ

Ձեր խոհանոցը հայտնի է ամենուր, բոլորն ուզում են փորձել ձեր ուտեստները. Համմամ բին Ջուրեյդ Fri,…

18 րոպե ago

Ինչո՞ւ են նրանք մեզ ատում

Ինչո՞ւ են նրանք մեզ ատում Fri, 30 Oct 2026 19:52:45 +0400 Ինչո՞ւ են այս մարդիկ…

26 րոպե ago

ՔՊ-ական «գլադիատորի» եւ նախկին կնոջ վեճը դատարան է հասել

ՔՊ-ական «գլադիատորի» եւ նախկին կնոջ վեճը դատարան է հասել Fri, 30 Oct 2026 19:46:48 +0400…

32 րոպե ago

Այդ քաղցրության համեմատ չկա ուրիշ քաղցր բան․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

Այդ քաղցրության համեմատ չկա ուրիշ քաղցր բան․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան Fri, 30 Oct 2026 19:39:34…

39 րոպե ago

Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն

Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Fri, 30 Oct 2026 19:30:01 +0400 Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում,…

49 րոպե ago