Կառավարության անօրեն անդամները պատրաստվում են ներկայանալ Ազգայի Ժողով
Sun, 23 Aug 2026 21:05:33 +0400

2026 թվականի օգոստոսի 2-ին Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում։ Օգոստոսի 3-ին նրա առաջարկությամբ իրենց պաշտոններում նշանակվել են ՀՀ կառավարության բոլոր անդամները։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարության անդամն իր լիազորություններն ստանձնում է Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակման պահից:
Լիազորություններն ստանձնած Կառավարության անդամները տալիս են երդում, որի տեքստը սահմանված է օրենքով։ Կառավարության անդամները երդվում են Հանրապետության նախագահի ներկայությամբ Հանրապետության նախագահի նստավայրում: Օգոստոսի 3-ից անցել է արդեն 20 օր, սակայն մինչ օրս կառավարության անդամները դեռ չեն երդվել և նման անօրեն կարգավիճակով պատրաստվում են օգոստոսի 24-ին ներկայանալ Ազգային ժողով։
Գրել է ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր