«Արցախը Հայաստան է և վերջ»․ գերիների համար՝ մեղադրանք, ձեզ համար՝ ոչ

«Արցախը Հայաստան է և վերջ»․ գերիների համար՝ մեղադրանք, ձեզ համար՝ ոչ

Mon, 24 Aug 2026 15:45:23 +0400


Փաշինյանը հայտարարում է, որ չի հրաժարվում իր երբեմնի հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունից։ Չի հրաժարվում, որովհետև խոսքը հնչել է հրապարակային, և հրապարակային ասված խոսքից հրաժարվելն արդեն առանձին պատասխանատվության հարց է։ Բայց ցանկացած հայտարարություն և ցանկացած գործողություն, առավել ևս՝ երկրի ղեկավարի կողմից, ենթադրում է պատասխանատվություն։ Ու ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ այդ պատասխանատվության հարցը Փաշինյանի դեպքում չի դրվում։

Ինչո՞ւ այդ պատասխանատվության ծանրությունը բաժին է հասնում Արցախի նախկին ղեկավարներին, Արցախում ծառայած ու պայքարած մարդկանց, մեր հերոսներին, մինչդեռ Փաշինյանի՝ որպես երկրի ղեկավարի և գերագույն հրամանատարի պատասխանատվության մասին չի խոսվում։ Չէ՞ որ նա և իր ընտանիքը անմասն չեն եղել Արցախի պատերազմից։ Չբացեմ բոլոր փակագծերը, միայն հիշեցնեմ՝ նրա կինը ջոկատ էր կազմել, որդին ծառայել է Արցախում, իսկ ինքը՝ որպես երկրի ղեկավար և գերագույն հրամանատար, եղել է պատերազմի քաղաքական ու պետական պատասխանատվության կրողը։

Հենց այս ցավոտ ու մտատանջող հարցն է, կարծում եմ, պատճառներից մեկը, որ ժողովուրդը չի հավատում Փաշինյանի խոսքերի անկեղծությանը։ Եթե այդ հայտարարությունը Ադրբեջանի համար բանալի չէր, եթե «Արցախը Հայաստան է և վերջ»-ը համոզմունք էր, ապա ինչո՞ւ այսօր նույն վճռականությամբ չի ասում՝ մեր գերիների համար էլ Արցախը Հայաստան էր։ Նրանց մի՛ պատժեք։ Ինչո՞ւ անցյալի համար պատասխանատվության հարցերը տարբեր տարբեր չափանիշներով են դրվում։ Ինչո՞ւ մի դեպքում Արցախի համար պայքարելը, այնտեղ ծառայելը, Արցախը հայրենիք համարելը և այդ մասին բարձրաձայնելը մեղադրանքի հիմք է դառնում, մի ուրիշ դեպքում՝ ոչ։

Գերիների մասին խոսելիս այստեղ ամենակարևորը մեկ բան է՝ նրանք չպետք է դառնան քաղաքական պատասխանատվության այն շղթայի օղակը, որի ձևավորման մեջ իրենք որոշում կայացնող կողմ չեն եղել։

Ես մի կողմ եմ թողնում այն հսկայական գինը, որը հայ ժողովուրդը վճարեց այդ մեկ նախադասության քաղաքական հետևանքների համար։ Դրա մասին պատմությունը չի լռելու և դեռ շատ է խոսելու։

Եթե Փաշինյանն ինքը՝ որպես երկրի ղեկավար և գերագույն հրամանատար, կարող էր քաղաքական սխալ թույլ տալ, ապա ինչո՞ւ սխալվելու իրավունքը չի կարող վերաբերել նաև նրանց, ովքեր առաջնորդվել են պետության ղեկավարի հնչեցրած դիրքորոշմամբ։ Խոսքը պատասխանատվության նույն չափանիշը բոլորի նկատմամբ կիրառելու մասին է։ Որովհետև չի կարող լինել մի իրականություն, որտեղ մեկի համար «Արցախը Հայաստան է և վերջ»-ը քաղաքական համոզմունք է, իսկ մյուսի համար՝ մեղադրանքի հիմք։
Ու հենց հարցն է, որն ուզում ենք լսել Փաշինյանից։

Եթե այդ խոսքը սխալ էր՝ ինչո՞ւ այդ սխալի քաղաքական պատասխանատվությունը միայն ուրիշների ուսերին է։

Իսկ եթե այդ խոսքը համոզմունք էր՝ ինչո՞ւ այսօր նույն «և վերջ»-ը չի հնչում մեր գերիների պաշտպանության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չեռնոգորիայում ձերբակալել են պրոկլեմյան Z-ալիքի հիմնադիր Զվինչուկին

Չեռնոգորիայում ձերբակալել են պրոկլեմյան Z-ալիքի հիմնադիր Զվինչուկին Fri, 09 Oct 2026 16:00:26 +0400 Չեռնոգորիայի իրավապահ…

7 րոպե ago

Կարծես ամենակոմֆորտն իրենց զգում են ադրբեջանցիները Հայաստանում

Կարծես ամենակոմֆորտն իրենց զգում են ադրբեջանցիները Հայաստանում Fri, 09 Oct 2026 15:50:02 +0400 ԱԺ նախկին…

17 րոպե ago

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանի դատական նիստն է. պատասխանում է լրագրողների հարցերին

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանի դատական նիստն է. պատասխանում է լրագրողների հարցերին Fri, 09 Oct 2026 15:49:17…

18 րոպե ago

Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Fri, 09 Oct 2026 15:46:35 +0400…

21 րոպե ago

Այդ մարդը հանցագործ է

Այդ մարդը հանցագործ է Fri, 09 Oct 2026 15:36:47 +0400 ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը քննադատել…

31 րոպե ago

Մեր տղաները եւ աղջիկը մեր

Մեր տղաները եւ աղջիկը մեր Fri, 09 Oct 2026 15:15:00 +0400 Սիրելի Արմինե, կորոնովիրուսի ժամանակների…

52 րոպե ago